Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

                    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն ցմահ ամսական պատվովճար ստանալու  պայմանները հստակեցնելու անհրաժեշտությունից:

                   Այսպես՝ որոշվել է Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետում կատարել փոփոխություն: Այս կետով սահմանվում է պատվովճար ստացող մարզիկների  (բարձր արդյունքներ ցուցաբերած)՝ պատվովճարի ստացման պայմանները և իրավահարաբերությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

                   Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետով սահմանված դրույթը: Գործող Որոշման համաձայն այլ պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայանան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատվովճար ստացողների՝   գործող Որոշման 5-րդ կետի համաձայն հաստատված անվանացանկի հաստատումից առաջ առնվազն մեկ տարվա ընթացքում և ստորագրեն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո կստանան պատվովճարը սույն պարբերությունում նշված անվանացանկի  հաստատման տարվա համար:  Նախագծով առաջարկվում է փոփոխել սույն դրույթը և սահմանել, որ «Պատվովճար ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ներկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից 30-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով:»:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը իրավունք կընձեռի  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ստորագրությամբ հաստատած  մարզիկների համար ապահովելու տվյալ տարվա ընթացքում, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-30-ը  իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ստորագրությամբ հաստատած  մարզիկների համար հաջորդ տարվա ընթացքում պատվովճարների հատկացումը:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» № 1363-Ա որոշման 4.8 կետից, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները»:

                   Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

                   Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    25.08.2023 - 14.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2312

Принт