В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2023 թ. № --------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4»-րդ ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մա սի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետում «Պատվովճար ստանալու համար թեկնածուները 5-րդ կետի համաձայն պատվովճար ստացող մարզիկների անվանացանկի հաստատումից առաջ, առնվազն մեկ տարվա ընթացքում, ներկայանում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար:» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Պատվովճար ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ներկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից 30-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
25.08.2023 - 14.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2314
Принт