Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն ցմահ ամսական պատվովճար ստանալու պայմանները հստակեցնելու անհրաժեշտությունից:
Այսպես՝ որոշվել է Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետում կատարել փոփոխություն: Այս կետով սահմանվում է պատվովճար ստացող մարզիկների (բարձր արդյունքներ ցուցաբերած)՝ պատվովճարի ստացման պայմանները և իրավահարաբերությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետով սահմանված դրույթը: Գործող Որոշման համաձայն այլ պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայանան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատվովճար ստացողների՝ գործող Որոշման 5-րդ կետի համաձայն հաստատված անվանացանկի հաստատումից առաջ առնվազն մեկ տարվա ընթացքում և ստորագրեն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո կստանան պատվովճարը սույն պարբերությունում նշված անվանացանկի հաստատման տարվա համար: Նախագծով առաջարկվում է փոփոխել սույն դրույթը և սահմանել, որ «Պատվովճար ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ներկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից 30-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով:»:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը իրավունք կընձեռի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ստորագրությամբ հաստատած մարզիկների համար ապահովելու տվյալ տարվա ընթացքում, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-30-ը իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ստորագրությամբ հաստատած մարզիկների համար հաջորդ տարվա ընթացքում պատվովճարների հատկացումը:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» № 1363-Ա որոշման 4.8 կետից, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները»:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
25.08.2023 - 14.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2307
Տպել