Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայում է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրման կանխարգելումն է` եկամտի հաշվառման առանձնահատկություններ սահմանելու միջոցով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

1) ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների (այդ թվում` տրանսպորտային միջոցների մատակարարման) հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը:

Այլ կերպ ասած, հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ՀՀ պետական բյուջե են վճարում ԱԱՀ, եթե Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների վաճառքի գործարքից առաջացած ԱԱՀ-ն ավելի մեծ է, քան այդ ապրանքի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) համար վճարված ԱԱՀ-ն:

Խնդիրը կայանում է նրանում, որ նման կարգավորման պարագայում` տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում հետ ստանալու ԱԱՀ-ի գծով առաջացող բացասական տարբերության գումարը:

 2) Օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված են եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները, մասնավորապես օրինակ` անշարժ գույքի օտարման մասով, անշարժ գույքի վարձակալության մասով և այլն: Միաժամանակ տրանսպորտային միջոցների եկամտի հաշվառման առանձնահատկություններ սահմանված չեն:

Նման առանձնահատկություն սահմանված չլինելու պարագայում` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների ներկրմամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում ձևավորելու հարկային վնասներ կամ չձևավորելու շահութահարկով հարկման բազա` տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը ձևակերպվելով ինքնարժեքով կամ նույնիսկ դրանից ցածր արժեքով:

3) ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը, որին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող՝ մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունե­ցող ավտոմեքենաների ՀՀ ներմուծ­ման համար բնապահպանական հարկ չի հաշվարկվում, 5 տա­րուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունե­ցող ավտոմեքենաների ՀՀ ներմուծ­ման համար հաշվարկվում է բնապահ­պա­նական հարկ՝ 2% դրույքաչափով, 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թո­ղարկման (արտադ­րության) տարեթիվ ունեցող ավտոմեքենա­ների (բացառութ­յամբ 8702 90 809 0 ծած­կագրով դասակարգվող տրանսպորտային միջոց­ների) համար՝ 10% դրույ­քա­չափով, իսկ 15 տա­րուց ավելի թողարկման (արտադրության) տարե­թիվ ունե­ցող ավտո­մե­քենաների հա­մար՝ 20% դրույքա­չափով։

Վերը նկարագրված միջակայքերը և դրույքաչափերը նախատեսվում է վերանայել, քանի որ ակնհայտ է, որ շրջակա միջավայրին ավելի փոքր չափով, սակայն վնաս պատճառում նաև մինչև 5 տարեկան տրանսպորտային միջոցները, ինչը առավել ընդգծված է վթարված ավտոմեքենաների պարագայում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ երկրները շրջակա միջավայրին վնաս պատճառելու նպատակով` հարկի կամ վճարի դրույքաչափերը սահմանում են ցանկացած տարիքի (այդ թվում` նոր) տրանսպորտային միջոցների համար: Օրինակ` Ռուսաստանի Դաշությունում սահմանված է օգտագործման վճար (утилизационный сбор), որը նախատեսված է ցանկացած տարեթվի տրանսպորտային միջոցների համար և դրույքաչափերը ՀՀ-ի համեմատ բավականին բարձր են: Վրաստանում նույնպես սահմանված է հարկատեսակ` ակցիզային հարկի տեսքով, որոնք նույնպես սահմանված են ցանկացած տարիքի տրանսպորտային միջոցի համար:

2022 թվականի և 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵՏՄ անդամ չհամարվող երկրներից ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 100,000 տրանսպորտային միջոց, որոնց 50%-ից ավելին եղել են մինչև 5 տարեկան և դրանց դիմաց բնապահպանական հարկ չի գանձվել, ինչի արդյունքում մաքսային արժեքի նկատմամբ հաշվարկված բնապահպանական հարկի իրական դրույքաչափը կազմել է ընդամենը 0.4% (ներմուծված բոլոր տրանսպորտային միջոցների հաշվարկով) կամ միջին ամսական գանձված բնապահպանական հարկի գումարը կազմել է շուրջ 205 մլն. դրամ:

Վերոնշյալ կարգավորումների հետ կապված անհրաժեշտություն է առաջացել ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գծով նախատեսել ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) մասով վերաձևակերպման նոր կարգավորումներ` ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով սահմանափակելով ձեռքբերումների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները, սահմանել ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների մասով եկամտի որոշման առանձնահատկություն (ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող, սակայն տրանսպորտային միջոց ներմուծած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից դրանց օտարման գործարքից հաշվարկվող եկամտի մասով) և ԱԱՀ-ի բացասական տարբերության գծով ծախսագրման սահմանափակում, ինչպես նաև վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը և ընդլայնել շրջանակը:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) ուժը կորցրած ճանաչել թեթև մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) համար Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերվում են ոչ իրացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) թեթև մարդատար ավտոմեքենաներին: Այդ կետերն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված ուժը կորցրած է ճանաչվում նաև օրենսգրքի 73-րդ հոդվածի 8-րդ մասը: Միաժամանակ, նախագծի անցումային դրույթներով օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով սահմանվել է ԱԱՀ-ի գումարները վերաձևակերպելու դրույթ` պահպանելով մինչև փոփոխությունը գործող կարգը, նախատեսելով որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ոչ իրացման նպատակով ձեռքբերված կամ ներմուծված այդ մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների մասով, և այն կիրառել այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք մինչև նախագծի ուժի մեջ մտնելը թեթև մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարել: Անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ օրենքի 73-րդ հոդվածի 7.1-ին մասով նախատեսվող բացասական տարբերության վերաբերող կարգավորումները չեն կիրառվելու մինչև օրենքն ուժի մեջ մտնելը օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերին համապատասխան ոչ իրացման նպատակով ձեռքբերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով,

2) ԱՏԳ ԱԱ 8703 (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ գլխավորապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները) ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման գործարքի մասով հաշվարկված ԱԱՀ-ի և այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) ԱԱՀ-ի գումարի բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ: Այդ գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման, այդ տրանսպորտային միջոցի օտարման (մատակարարման) օրն ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,

2) շահութահարկի հաշվարկման նպատակով ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ՀՀ-ում օտարման գործարքի մասով հաշվարկված ԱԱՀ-ի և այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) ԱԱՀ-ի գումարի բացասական տարբերությունը ենթակա չէ համախառն եկամտից նվազեցման,

3) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների մասով եկամուտը հաշվարկվելու է` իրացման նպատակով ներմուծված մասով` Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի ու 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով, ոչ իրացման նպատակով ներմուծվածների մասով` տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվեկշռային արժեքի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով: Ընդ որում, եկամտի որոշման նշված կանոնը չի կիրառվելու ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր հանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծված` օտարվող ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով: Բացի այդ, նախատեսվող կարգավորումներով այս կանոնը չի տարածվելու միայն տրանսպորտային միջոցի արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր հանդիսացող այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ըստ էության որպես հենց արտադրողի դիլեր կամ դիստրիբյուտոր ներմուծում և վաճառում են այդ արտադրողի կողմից արտադրված տրանսպորտային միջոցները,

4) ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծման համար բնապահպանական հարկը ենթակա է հաշվարկման հետևյալ դրույքաչափերով՝ մինչև 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 2%, 3 տարուց ավելի մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 4%, 5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 6%, 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 12%, իսկ 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 24%,

4) ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք վերաբերում են  ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցներին, ուժի մեջ են մտնելու 2023թ. հոկտեմբերի 1-ից և կիրառվելու են հոկտեմբերի 1-ից օտարվող այդ տրանսպորտային միջոցների մասով: Բնապահպանական հարկի մասով դրույքաչափերի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 1-ից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների), եկամտի որոշման և ծախսագրումների առանձնահատոկությունների սահմանում, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ ծախսերում էական փոփոխութ­յուններ չի նախատեսվում, իսկ հարկային եկամուտների մասով ակնկալվում է դրանց աճ, մասնավորապես` 2022 թվականի և 2023 թվականի 1-ին կիսամյակի տվյալներով միջին ամսական ներմուծվել է շուրջ 5500 տրանսպորտային միջոց և 2024թ. ապրիլ ամսից բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայման և միջին ամսական ներմուծման այս տեմպի պահպանման պարագայում` բնապահպանական հարկի իրական դրույքաչափը կկազմի շուրջ 2.9% կամ միջին ամսական գանձվող բնապահպանական հարկի գումարը կկազմի 1.4 մլրդ. դրամ կամ ներկայումս գանձվող գումարից շուրջ 1.2 մլրդ. դրամով ավել:

Բացի այդ, 2022թ. արդյունքներով ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող 10 և ավելի  տրանսպորտային միջոցներ ներկրած և արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող հարկ վճարողների կողմից 2022թ. համախառն եկամուտը ցույց է տրվել շուրջ 174 մլրդ. դրամ, հարկվող շահույթը` շուրջ 10.5 մլրդ. դրամ կամ շահութաբերությունը 6%, իսկ շահութահարկը` շուրջ 1.9 մլրդ. դրամ: Այլ հավասար պայմաններում, կանխատեսվում է շահութաբերությունը կրկնապատկվի և կկազմի 12% (հաշվի առնելով տրանսպորտային միջոցների մասով նախատեսված 1.2 գործակիցը և հաստատուն այլ ծախսերը), ինչը կհանգեցնի շահութահարկի գծով լրացուցիչ եկամուտների գոյացման (ներմուծման և օտարման նման տեմպերի պարագայում):

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների օտարման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների), եկամտի որոշման և ծախսագրումների առանձնահատկությունների սահմանմամբ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայմամբ կսահմանափակվեն պետական բյուջեի եկամուտների չհիմնավորված նվազեցումները, ինչպես նաև դրույքաչափերի վերանայմամբ կապահովվեն պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ:

  • Обсуждалось

    16.08.2023 - 04.09.2023

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4243

Принт

Предложения

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ ))

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ ա) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ և ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՈՒ 1.2 ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՓՈՎ։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցը, եթե ներմուծվել է վաճառքի համար հետագա օտարման ժամանակ եկամուտը որոշվելու է՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ + ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ + 1․2 ԳՈՐԾԱԿԻՑ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցը աճուրդից ձեռք է բերվել 2 000$, սակայն մաքսային արժեքը հաշվարկվել է 5 000 $ բնապահպանական հարկ 300 $ 1․2 գործակիցը կիրառելու արդյունքում այդ տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել 6360$, սակայն բոլորս էլ գիտենք որ տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվողների եկամուտների ինքնարժեքից 3 անգամ ավել չի կարող լինել։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ հարկ վճարողը, եթե տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծի և ԱՐՏԱՀԱՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ, ապա ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ԱԱՀ-ն պետք է վերաձևակերպի, այսինքն՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԻ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով։ Նույն տրամաբանությամբ կարող էիք սահմանել ցանկացած արտահանվող ապրանքի մասով հաշվանցման սահմանափակում, որը ևս անտրամաբանական կլիներ և չէր բխում ԱԱՀ-ի տրամաբանությունից։ Գտնում ենք, որ այս սահմանափակումը կիրառելի պետք է լինի միայն ՀՀ սահմանների ներսում օտարման մասով։ Նշեմ նաև նույն նախագծով սահմանվել է, որ շահութահարկից նվազեցման ենթակա չէ վերը նշված բացասական ԱԱՀ-ի գումարները։ Այս մասով ևս գտնում ենք, որ անտրամաբանական է չհաշվանցվող ԱԱՀ ի գումարների ծախսագրման մասով արգելք սահմանելը։

Узнать больше