Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:45:04 Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ հարկ վճարողը, եթե տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծի և ԱՐՏԱՀԱՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ, ապա ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ԱԱՀ-ն պետք է վերաձևակերպի, այսինքն՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԻ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով։ Նույն տրամաբանությամբ կարող էիք սահմանել ցանկացած արտահանվող ապրանքի մասով հաշվանցման սահմանափակում, որը ևս անտրամաբանական կլիներ և չէր բխում ԱԱՀ-ի տրամաբանությունից։ Գտնում ենք, որ այս սահմանափակումը կիրառելի պետք է լինի միայն ՀՀ սահմանների ներսում օտարման մասով։ Նշեմ նաև նույն նախագծով սահմանվել է, որ շահութահարկից նվազեցման ենթակա չէ վերը նշված բացասական ԱԱՀ-ի գումարները։ Այս մասով ևս գտնում ենք, որ անտրամաբանական է չհաշվանցվող ԱԱՀ ի գումարների ծախսագրման մասով արգելք սահմանելը։ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մատակարարման գործարքների մասով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները վերաձևակերպելու դրույթ նախագծով սահմանված չէ: Ինչ վերաբերվում է ծախսերի նվազեցմանը, հայտնում ենք, որ հարկային օրենսդրության շրջանակներում հարկային հաշվառման կարգավորումների մասով կարող են սահմանվել առանձնահատկություններ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:49:39 Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ ա) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ և ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՈՒ 1.2 ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՓՈՎ։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցը, եթե ներմուծվել է վաճառքի համար հետագա օտարման ժամանակ եկամուտը որոշվելու է՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ + ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ + 1․2 ԳՈՐԾԱԿԻՑ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցը աճուրդից ձեռք է բերվել 2 000$, սակայն մաքսային արժեքը հաշվարկվել է 5 000 $ բնապահպանական հարկ 300 $ 1․2 գործակիցը կիրառելու արդյունքում այդ տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել 6360$, սակայն բոլորս էլ գիտենք որ տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվողների եկամուտների ինքնարժեքից 3 անգամ ավել չի կարող լինել։ Նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
3 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:51:33 Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ )) Նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: