«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
17.08.2023
Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ ))
1 - За
17 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերը, 73-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով`
«8.1. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան օտարվող ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա` մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): Սույն մասով սահմանված` չհաշվանցվող (չպակասեցվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ գումարներից նվազեցման տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:
Եթե ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որի գործողության ժամկետի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը անցնել է լիզինգառուին, ապա այդ տրանսպորտային միջոցի հետագայում օտարման դեպքում սույն մասի առաջին պարբերության համաձայն լիզինգառուի մոտ ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվարկման համար լիզինգի առարկա հանդիսացող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է լիզինգի (տարատեսակների) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգատուի կողմից օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հանրագումարով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝
1) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի ու 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով,
2) ոչ իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվեկշռային արժեքի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով:
Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ներմուծվել է`
ա. իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ստացել պետական գրանցում,
բ. ոչ իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով ստացել է պետական գրանցում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ գումարներից նվազեցման ենթակա ԱԱՀ-ի գումարները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում`
«8702, 8703, 8704, 8705 |
5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
2.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
10.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
20.0 |
x» |
տողերը փոխարինել հետևյալ տողերով.
«8702, 8703, 8704, 8705 |
մինչև 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
2.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
3 տարուց ավելի մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
4.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
6.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
12.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
24.0 |
x»: |
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Обсуждалось
16.08.2023 - 04.09.2023
Тип
Закон
Область
Финансовая
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 4242
Принт17.08.2023
Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ ))
17.08.2023
Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ ա) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ և ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՈՒ 1.2 ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՓՈՎ։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցը, եթե ներմուծվել է վաճառքի համար հետագա օտարման ժամանակ եկամուտը որոշվելու է՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ + ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ + 1․2 ԳՈՐԾԱԿԻՑ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցը աճուրդից ձեռք է բերվել 2 000$, սակայն մաքսային արժեքը հաշվարկվել է 5 000 $ բնապահպանական հարկ 300 $ 1․2 գործակիցը կիրառելու արդյունքում այդ տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել 6360$, սակայն բոլորս էլ գիտենք որ տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվողների եկամուտների ինքնարժեքից 3 անգամ ավել չի կարող լինել։
17.08.2023
Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ հարկ վճարողը, եթե տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծի և ԱՐՏԱՀԱՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ, ապա ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ԱԱՀ-ն պետք է վերաձևակերպի, այսինքն՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԻ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով։ Նույն տրամաբանությամբ կարող էիք սահմանել ցանկացած արտահանվող ապրանքի մասով հաշվանցման սահմանափակում, որը ևս անտրամաբանական կլիներ և չէր բխում ԱԱՀ-ի տրամաբանությունից։ Գտնում ենք, որ այս սահմանափակումը կիրառելի պետք է լինի միայն ՀՀ սահմանների ներսում օտարման մասով։ Նշեմ նաև նույն նախագծով սահմանվել է, որ շահութահարկից նվազեցման ենթակա չէ վերը նշված բացասական ԱԱՀ-ի գումարները։ Այս մասով ևս գտնում ենք, որ անտրամաբանական է չհաշվանցվող ԱԱՀ ի գումարների ծախսագրման մասով արգելք սահմանելը։