Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԱ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արսեն Մխոյան 12.12.2017 17:58:45 Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։ Չի ընդունվել Կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:
2 Հայաստան Խաչատրյան 13.12.2017 19:52:26 Բարև Ձեզ, ես առաջարկում եմ փոփոխել նաև Քաղ.օրենսգրքի այն դրույթը, որը հնարավաորություն է տալիս պարտատիրոջն անվերջ տոկոսներ հաշվարկել պարտքի գումարի վրա,այլ սահմանել ժամկետ 365 օր, ինչպես ասենք՝ չվճարված հարկային պարտավորությունների դեպքում է: Հակառակ դեպքում, եթե մարդը հանգամանքների բերումով ֆինանսական խնդիրներ է ունենում ու պարտքի տակ ընկնում, մանավանդ բանկերում, էլ երբեք չի կարողանում այդ վիճակից դուրս գալ ու հայտնվում է նյութական կախվածության մեջ (ճորտի կաջգավիճակում) ,քանի որ միջին աշխատավարձը չի բավականացնում արդեն կուտակված տույժերի ու տոկոսների, ընթացիկ ամսվա տոկոսի, պարտքի գումարի մարման համար: Դե նույն աշխատավարձով ընտանիքի հոգսերը հոգալու մասին էլ խոսք չկա: Առաջարկում եմ պարտադրել ֆինանսական կառույցներին ահռելի սպասարկման վճարներ գանձելու փոխարեն, ապահովագրեն չմարման ռիսկը,որ պարտապանը խնդիրներ ունենալու դեպքում էլ ավելի ծայրահեղ վիճակում չհայտնվի և ոչ էլ ֆինանսական կառույցները վնասներ կրեն:ԱՊՊԱ-ի օրինակը կա: : Չի ընդունվել Առաջարկությունը նախագծին չի առընչվում: Միաժամանակ նշենք, որ գրավի առարկայի իրացմանն կարգավորումները հստակեցնող, տուժանքի համաչափության ապահովմանն ուղղված «Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից