Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԱ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արսեն Մխոյան 12.12.2017 17:58:45 | Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։ | Չի ընդունվել | Կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը: |
2 | Հայաստան Խաչատրյան 13.12.2017 19:52:26 | Բարև Ձեզ, ես առաջարկում եմ փոփոխել նաև Քաղ.օրենսգրքի այն դրույթը, որը հնարավաորություն է տալիս պարտատիրոջն անվերջ տոկոսներ հաշվարկել պարտքի գումարի վրա,այլ սահմանել ժամկետ 365 օր, ինչպես ասենք՝ չվճարված հարկային պարտավորությունների դեպքում է: Հակառակ դեպքում, եթե մարդը հանգամանքների բերումով ֆինանսական խնդիրներ է ունենում ու պարտքի տակ ընկնում, մանավանդ բանկերում, էլ երբեք չի կարողանում այդ վիճակից դուրս գալ ու հայտնվում է նյութական կախվածության մեջ (ճորտի կաջգավիճակում) ,քանի որ միջին աշխատավարձը չի բավականացնում արդեն կուտակված տույժերի ու տոկոսների, ընթացիկ ամսվա տոկոսի, պարտքի գումարի մարման համար: Դե նույն աշխատավարձով ընտանիքի հոգսերը հոգալու մասին էլ խոսք չկա: Առաջարկում եմ պարտադրել ֆինանսական կառույցներին ահռելի սպասարկման վճարներ գանձելու փոխարեն, ապահովագրեն չմարման ռիսկը,որ պարտապանը խնդիրներ ունենալու դեպքում էլ ավելի ծայրահեղ վիճակում չհայտնվի և ոչ էլ ֆինանսական կառույցները վնասներ կրեն:ԱՊՊԱ-ի օրինակը կա: : | Չի ընդունվել | Առաջարկությունը նախագծին չի առընչվում: Միաժամանակ նշենք, որ գրավի առարկայի իրացմանն կարգավորումները հստակեցնող, տուժանքի համաչափության ապահովմանն ուղղված «Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից |