Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԱ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից ելնելով` հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված և սահմանված կարգով կառուցապատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) անհատույց սեփականության իրավունքով, օրենքի ուժով, փոխանցվեցին այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ում մինչև 26.11.2005 թվականը նշված հողամասերը հատկացված էին անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով, իսկ նշված հողամասերի սեփականատիրոջ փոփոխության դեպքում (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման) սահմանված է հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայման՝ վճարման պարտավորությունը դնելով հողամասը ձեռք բերողի վրա: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրված հողամասը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք հիմնականում խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասի ձեռքբերումից, քանի որ, որպես կանոն, դրանց՝ մակերեսի մեծ չափերից ելնելով, միանվագ վճարման ենթակա կադաստրային արժեքի գումարը զգալի է: Դրանից ելնելով կողմերը դիմում են հողամասի կադաստրային արժեքի վճարում չպահանջող և օրենքով չարգելված այլ ձևերի, որոնք հիմնականում չեն արտահայտում կողմերի իրական կամքը (հողամասի առուվաճառքի գործարքը) օրինակ:

Բացի այդ, բանկերի կամ վարկային կազմակերպությունների մեծ մասը ևս խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասերը որպես գրավի առարկա դիտարկելուց: Արդյունքում այդ տնտեսական նշանակության հողամասերը ու դրանց վրա կառուցված շինությունները դուրս են մնում քաղաքացիական շրջանառությունից և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում՝ սահմանելով հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կարգ, որի արդյունքում պետք է կնքվի հողամասի հիփոթեքի պայմանագիր, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է  հողամասի հիփոթեքի սահմանափակումները: Տվյալ դեպքում  առանց համապատասխան փոփոխություններ կատարելու ՀՀ հողային օրենսգրքով առաջարկվող  կարգավորումները կհակասեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված դրույթներին, որի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Առաջարկվող լուծումները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը: Միաժամանակ, քանի որ  հիշյալ հոդվածի մեկ այլ պահանջ՝ կապված հողամասը, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք ձևակերպման հետ հետագայում կարող է առաջացնել տարաբնույթ մեկնաբանություններ, նույնպես հստակեցվել և խմբագրվել է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով կսահմանվի գրավ դնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    12.12.2017 - 27.12.2017

  • Тип

    Кодекс

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10195

Принт

Предложения

Հայաստան Խաչատրյան

13.12.2017

Բարև Ձեզ, ես առաջարկում եմ փոփոխել նաև Քաղ.օրենսգրքի այն դրույթը, որը հնարավաորություն է տալիս պարտատիրոջն անվերջ տոկոսներ հաշվարկել պարտքի գումարի վրա,այլ սահմանել ժամկետ 365 օր, ինչպես ասենք՝ չվճարված հարկային պարտավորությունների դեպքում է: Հակառակ դեպքում, եթե մարդը հանգամանքների բերումով ֆինանսական խնդիրներ է ունենում ու պարտքի տակ ընկնում, մանավանդ բանկերում, էլ երբեք չի կարողանում այդ վիճակից դուրս գալ ու հայտնվում է նյութական կախվածության մեջ (ճորտի կաջգավիճակում) ,քանի որ միջին աշխատավարձը չի բավականացնում արդեն կուտակված տույժերի ու տոկոսների, ընթացիկ ամսվա տոկոսի, պարտքի գումարի մարման համար: Դե նույն աշխատավարձով ընտանիքի հոգսերը հոգալու մասին էլ խոսք չկա: Առաջարկում եմ պարտադրել ֆինանսական կառույցներին ահռելի սպասարկման վճարներ գանձելու փոխարեն, ապահովագրեն չմարման ռիսկը,որ պարտապանը խնդիրներ ունենալու դեպքում էլ ավելի ծայրահեղ վիճակում չհայտնվի և ոչ էլ ֆինանսական կառույցները վնասներ կրեն:ԱՊՊԱ-ի օրինակը կա: :

Արսեն Մխոյան

12.12.2017

Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։

Узнать больше