Добавить в избранное

В стадии разработки

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 

                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ  1.  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  Հայաստանի  Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի  (այuուհետև` oրենք)` 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում,  7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, 19-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մաս.

«Բժշկական հիմնարկները (հաստատությունները) պարտավոր են առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձի առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել ՝

1) ոստիկանությանը անհապաղ, եթե դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ անձի առողջությանը կամ կյանքին վնաս է պատճառվել հանցագործության, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, կամ երբ անձի մոտ առկա հիվանդությունը կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար.

2) հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին` քրեական գործի քննության և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու անհրաժեշտությամբ պայմանավորված` գրավոր հարցումների հիման վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    01.12.2017 - 16.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Уголовный процесс

  • Министерство

    Полиция

Общественное обсуждение

01.12.2017 17:54

press@police.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11644

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Միհրան Մինասյան

03.12.2017

Առաջարկություն երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք տալու կարգի մասին։ Ներկա դրությամբ ՀՀ-ում երաժշտական ուսումնական հաստատությունները գործում են ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից հաստատված կանոնադրությամբ և թույլտվությամբ ։ Ըստ գործող կանոնադրության որպեսզի երեխան երաժշտական գործիք նվագելու ուսում ստանա , դպրոցի տնօրինությունը պարտավոր է երեխայի բնակության վայրի Պոլիկլինիկայի կողմից ստանալ տեղեկանք (թույլտվություն ) առ այն որ երեխան առողջ է ։ Սակայն երաժշտական դպրոցի ՝ (այսինքն Մշակույթի Նախարորության) կողմից պահանջվող տեղեկանքը ձևական բնույթ է կրում, քանի որ պոլիկլինիկայի կողմից կողմից տեղեկանքը չի տրվում կոնկրետ երաժշտական գործիք նվագելու թույլտվության իմաստով։ Ինքնըստինքյան երբ երաժշտական գործիք նվագելու չարաշահումների պատճատով երեխայի առողջությանը վնաս է պատճառվում, ապա բժիշկը կամ պոլիկլինիկան որևէ պատասխանատվություն չեն կրում։ Թմրամոլությունը և երաժշտական գործիք նվագելու չարաշահումը միևնույն մակարդակով չի դիտվում ։ Դեռևս երբ բնածին արատ (ասիմետրիա) ունեցող երեխան երբ օրեկան 5-6 ժամ նվագելով իրեն վնաս է պատճատում նույնիսկ գերազնցում է թմրամոլի վիճակին։ Իսկ դպրոցը և ծնողը բավարարվելով պոլիկլինիկայի տեղեկանքով թյուրիմացաբար անտեսում են երեխային օր ըստ օրե պատճառվող վնասը։ Գտնում եմ, որ ջութակ կամ այլ երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխաների համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք որի հիմքով երաժշտական դպրոցը և ծնողը կարգելի երախային նվագել որոշ ժամաքանակից ավելի։ Բժշկի կողմից ժամաքանակը կորոշվի ըստ երեխայի առողջական վիճակի։ Անհրաժեշտ է նաև պետական կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին բժշկական գիտելիքներ հաղորդել, որպեսզի դեմքի, գլխի , պարանոցի, ողնաշարի չնչին ծռություն ունեցող երեխաներին չընտրեն երաժշտական գործիք (հատկապես ջութակ ) նվագել սովորեցնելու համար։ Ուստի առաջարկում եմ է երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք, որը հնարավորություն կստեղծի բժշկին պատասխանատվության ենթարկել մասնագիտական սխալի դեպքում։

Узнать больше