Добавить в избранное
В стадии разработки
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
2 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Միհրան Մինասյան 03.12.2017 02:29:43 | Առաջարկություն երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք տալու կարգի մասին։ Ներկա դրությամբ ՀՀ-ում երաժշտական ուսումնական հաստատությունները գործում են ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից հաստատված կանոնադրությամբ և թույլտվությամբ ։ Ըստ գործող կանոնադրության որպեսզի երեխան երաժշտական գործիք նվագելու ուսում ստանա , դպրոցի տնօրինությունը պարտավոր է երեխայի բնակության վայրի Պոլիկլինիկայի կողմից ստանալ տեղեկանք (թույլտվություն ) առ այն որ երեխան առողջ է ։ Սակայն երաժշտական դպրոցի ՝ (այսինքն Մշակույթի Նախարորության) կողմից պահանջվող տեղեկանքը ձևական բնույթ է կրում, քանի որ պոլիկլինիկայի կողմից կողմից տեղեկանքը չի տրվում կոնկրետ երաժշտական գործիք նվագելու թույլտվության իմաստով։ Ինքնըստինքյան երբ երաժշտական գործիք նվագելու չարաշահումների պատճատով երեխայի առողջությանը վնաս է պատճառվում, ապա բժիշկը կամ պոլիկլինիկան որևէ պատասխանատվություն չեն կրում։ Թմրամոլությունը և երաժշտական գործիք նվագելու չարաշահումը միևնույն մակարդակով չի դիտվում ։ Դեռևս երբ բնածին արատ (ասիմետրիա) ունեցող երեխան երբ օրեկան 5-6 ժամ նվագելով իրեն վնաս է պատճատում նույնիսկ գերազնցում է թմրամոլի վիճակին։ Իսկ դպրոցը և ծնողը բավարարվելով պոլիկլինիկայի տեղեկանքով թյուրիմացաբար անտեսում են երեխային օր ըստ օրե պատճառվող վնասը։ Գտնում եմ, որ ջութակ կամ այլ երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխաների համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք որի հիմքով երաժշտական դպրոցը և ծնողը կարգելի երախային նվագել որոշ ժամաքանակից ավելի։ Բժշկի կողմից ժամաքանակը կորոշվի ըստ երեխայի առողջական վիճակի։ Անհրաժեշտ է նաև պետական կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին բժշկական գիտելիքներ հաղորդել, որպեսզի դեմքի, գլխի , պարանոցի, ողնաշարի չնչին ծռություն ունեցող երեխաներին չընտրեն երաժշտական գործիք (հատկապես ջութակ ) նվագել սովորեցնելու համար։ Ուստի առաջարկում եմ է երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք, որը հնարավորություն կստեղծի բժշկին պատասխանատվության ենթարկել մասնագիտական սխալի դեպքում։ |