«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
- «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություներով․
«սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոն կամ թափոններ՝ սև և (կամ) գունավոր մետաղներ կամ դրանց համաձուլվածքներ, որոնք դարձել են ոչ պիտանի կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները, արտադրատեսականեր սև և (կամ) գունավոր մետաղներից և դրանց համաձուլվածքներից, կամ արտադրանքի մի մասը կամ մասնիկը, սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածների թափոններ, որոք գոյացել են արտադրության ընթացքում․
սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետ՝ առևտրի օբյեկտ, որտեղ իրականացվում է սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք և վաճառք։»։
- Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «առևտրի կետերը։» բառերից հետո լրացնել «,սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերը։» բառերով։
- Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում՝ «առևտրի կետերում,» բառերից հետո լրացնել «սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերում,» բառերով․
2) 18-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ մաս.
«18.1. Սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք ու վաճառքի առանձնահատկություններն են՝
1)անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնը կամ թափոններն օտարում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա․
2) սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք ու վաճառքով զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը դրանց գնման կամ վաճառքի յուրաքանչյուր գործարք գրանցում են գրանցամատյանում։ Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 115-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:».
3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
4) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքի 125-րդ հոդվածում`
- 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
- 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:».
- 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:».
- 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»․
- 5-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
- 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 295-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 4-րդ մասով․
«4․ Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե կատարողի համար ակնհայտ է եղել գույքը կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը՝
պատժվում է ազատազրկմամաբ՝ հինգից ութ տարի ժամկետով։»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
-
Обсуждалось
14.06.2023 - 29.06.2023
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Безопасность, Охрана природы
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2917
Принт