Թաթուլ Ստեփանյան
15.06.2023
<<Ծրագրի նկարագիրը>> գլխի 14 կետից սկսած իրավաչափ չէ։ Ակհայտ հակասում է գործող օրենսդրությանը։
6 - За
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2023 թվականի --------------- N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4–րդ մասը և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023-2027 թվականների պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ մինչև տվյալ տարվա (ցանք կատարելու տարի) սեպտեմբերի 15-ն ապահովել համայնքի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքումը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Обсуждалось
14.06.2023 - 29.06.2023
Тип
Pешение
Область
Сельское хозяйство, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 4210
Принт15.06.2023
<<Ծրագրի նկարագիրը>> գլխի 14 կետից սկսած իրավաչափ չէ։ Ակհայտ հակասում է գործող օրենսդրությանը։