Թաթուլ Ստեփանյան
15.06.2023
<<Ծրագրի նկարագիրը>> գլխի 14 կետից սկսած իրավաչափ չէ։ Ակհայտ հակասում է գործող օրենսդրությանը։
6 - За
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023-2027 թվականների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ տեղական աշնանացան ցորենի արտադրությունը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է պարենի պակասի և գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) շուկային: Թեև ոչ այնքան սերտ, բայց առևտրային հարաբերություն ունենք նաև Ուկրաինայի հետ: Պարենային ապրանքներից ցորենը գրեթե ամբողջությամբ ներմուծվում է ՌԴ-ից, ընդ որում 2022 թվականին 2021 թվականի համեմատ շուրջ 55,8 %-ով ավել ցորեն և 67,0 %-ով ավել ալյուր է ներկրվել հանրապետություն։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հա-յաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50 %-ը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26,7 %-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2022 թվականին 2021 թվականի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 3,9 %-ով, սակայն համախառն բերքն ավելացել է ՝ 42,4 %-ով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2021 թվականին այն կազմել է 23,2%՝ 2015 թվականի 49,5%-ի համեմատ։
Աշխարհաքաղաքական իրադրության հետևանքների մեղմման, հանրապետությունում ցորենի ռազմավարական և օպերատիվ պաշարների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել մինչև 70%-ով սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։
Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ գնահատվել է, որ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի ձեռքբերման և վարի ու չիզելի գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և վարի ու չիզելի։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, սուպերէլիտա, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120,0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով սերմացուի և պարարտանյութի ձեռքբերման ծախսերի վերաբերյալ մարզերից ներկայացված տեղեկատվության, ինչպես նաև վարի և չիզելի իրականացման ծախսերի հիման վրա։
Նախագծով ցանքը պետք է պարտադիր կատարվի վարելահողերի վրա։ Նախագծով պարտադիր մոնիթորինգ կիրականացվի համայնքների կողմից, իսկ մարզպետարանները կիրականացնեն ընտրանքային մոնիթորինգ։ Նախագծով առաջարկվում է նաև փոխհատուցման գումարների 3-5 %-ի չափով գումար տրամադրել համայնքներին՝ մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար (մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով)։ Նախագծի շրջանակում համայնքները Էկոնոմիկայի նախարարությանը պետք է տրամադրեն ամփոփ հաշվետվություն՝ ծրագրի արդյունքների, մասնավորապես՝ աշնանացան ցորենի ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2023 թվականին կատարված ցանքի համար պետական բյուջեում ծախսերը 2023-2024 թվականների համար գնահատվում են շուրջ 6,76 մլրդ դրամ, ընդ որում՝ 2023 թվականի համար՝ 500,0 մլն դրամ, 2024 թվականի համար՝ 6,26 մլրդ դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տարեկան շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացմանը, նոր հողատարածքների շրջանառության մեջ ներգրավմանը, ինչպես նաև կնպաստի շուրջ 25%-ով ցորենի համախառն բերքի ավելացմանը։
Обсуждалось
14.06.2023 - 29.06.2023
Тип
Pешение
Область
Сельское хозяйство, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 4212
Принт15.06.2023
<<Ծրագրի նկարագիրը>> գլխի 14 կետից սկսած իրավաչափ չէ։ Ակհայտ հակասում է գործող օրենսդրությանը։