Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույ­քա­չափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Մասնա­վորա­պես, ներկայումս օրենքով գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության (Գյումրու ԱՏԳ կենտրոնի) տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, որը պայմանավորված է նրանով, որ նոր ներմուծվող տրանսպորտային միջոցների ժամանման պարբերականությունը մաքսատան տարածք գերազանցում է մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքներից տրանսպորտային միջոցները դուրս բերելու պարբերականությանը, ինչն էլ թերևս, պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծությունների մակարդակներից, ինչով պայմանավորված էլ առաջարկվում է սահմանել պետական տուրքի գործող դրույքաչափերից առավել բարձր (համադրելի) դրույքաչափեր մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար:

  • Обсуждалось

    09.06.2023 - 24.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2959

Принт

Предложения

Sir Alex

15.06.2023

Պետական տուրքերի ավելացումը ծառայությունների մատուցման բարելավման լավագույն եղանակն չէ, եթե չասենք վատագույններից մեկը։ Նշված նախագծի ընդունմամբ ավելի կխթանվի մաքսային ծառայողների դանդաղ ու ալարկոտ աշխատանքին, այնինչ անհրաժեշտ է բացահայտել ու հայտնաբերել նոր հնարքներ ու մեթոդներ ծառայության մատուցման որակը և արագությունը բարձրացնելու համար։ Տուրքերի ավելացումը խոսում է ոլորտի ղեկավարման անարդյունավետության և նոր գաղափարների բացակայության մասին, քանի որ տուրքերի բարձրացումը ամենահեշտ, սակայն ամենաանարդյունավետ միջոցն է։

Տիգրան Ստեփանյան

12.06.2023

Բացի այդ, հիմնավորման մեջ նշված է, թե իբր <<գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծություններից>>։ Նշված պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Չկա որևէ ապացույց, որ կայանավայրում 1 ավտոմեքենայի կայանման 1 օրվա դիմաց միջին շուկայական գանձվում 5․000 դրամ։

Տիգրան Ստեփանյան

12.06.2023

Փաստորեն ստացվում է, որ մաքսատան դանդաղ աշխատելու պատճառով քաղաքացիների կողմից ներմուծվող ավտոմեքենարները ստիպված՝ սեփականատերերի կամքին հակառակ պահվում են մաքսային պահեստում, ու դեռ դրա համար էլ կրկնակի պետտուրք եք սահմանում։

Узнать больше