ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ կետում «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-րդ կետով նախատեսված գործառնության)» բառերը:
2) 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«5.1) մաքսային մարմինների կողմից հետևյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` օրական`
ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով
|
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող տրակտորներ
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով
|
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 10 կամ ավելի մարդ (ներառյալ` վարորդը) փոխադրելու համար
|
բազային տուրքի 7-ապատիկի չափով
|
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված գլխավորապես մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժի–չային տրանսպորտային միջոցներից)` ներառ–յալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցար–վային ավտոմոբիլները
|
բազային տուրքի 5-ապատիկի չափով
|
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով
|
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով
|
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող արդյունաբերական նշանակության տրանսպոր–տային միջոցներ, ինքնագնացներ՝ չսարքա–վորված վերամբարձ կամ բեռնող հարմարանք–ներով, օգտագործվող գործարաններում, պահեստ–ներում, նավահանգիստներում կամ օդանավակայան–ներում՝ կարճ տարածություններում բեռներ փոխադ–րելու համար, երկաթուղային կայանների հարթակ–ներում օգտագործվող տրակտորներ
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով
|
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող մոտոցիկլներ (այդ թվում` մոպեդներ)
|
բազային տուրքի 5-ապատիկի չափով
|
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող կցորդներ, կիսակցորդներ և այլ ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոցներ
|
բազային տուրքի 10-ապատիկի չափով»
|
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: