«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, ներկայումս օրենքով գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության (Գյումրու ԱՏԳ կենտրոնի) տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, որը պայմանավորված է նրանով, որ նոր ներմուծվող տրանսպորտային միջոցների ժամանման պարբերականությունը մաքսատան տարածք գերազանցում է մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքներից տրանսպորտային միջոցները դուրս բերելու պարբերականությանը, ինչն էլ թերևս, պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծությունների մակարդակներից, ինչով պայմանավորված էլ առաջարկվում է սահմանել պետական տուրքի գործող դրույքաչափերից առավել բարձր (համադրելի) դրույքաչափեր մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար: