«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
10 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» |
|
1 |
Անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթակետ) և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի 29.7/[412889]-17 N 29 արձանագրության |
2 |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա: Չնայած կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում` նոր ջրամբարների կառուցման և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կրճատման ճանապարհով հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ են պահանջում: Ջրային պաշարների դեֆիցիտի լրացումը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որը լուրջ մտահոգություն է առաջացնում հասարակության շրջանում: |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Ստեղծված իրավիճակում ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում պետության դերը տարեց տարի առավել կարևորվում է: Այն ընդգրկում է ոռոգման քաղաքականության մշակում, այդ թվում` ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման խթանում՝ մակերեսային ոռոգման համեմատությամբ դրանց առավելություններին ծանոթացման միջոցով ջրօգտագործողների իրազեկության մակարդակի ընդլայնմամբ ու համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման համար պետական աջակցության ցուցաբերման միջոցով: Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման դրույթներն ամրագրված են 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթակետ): |
4 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող` կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը: |
5 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից և համաձայնացվել է ՀՀ ֆինանսների (կրկնակի), Նախագիծը բազմիցս (ինչպես անմիջական հանդիպումների, այնպես էլ առցանց) քննարկվել է ՀՀ-ում և Արցախում կաթիլային համակարգ ներդնող կազմակերպությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված առաջարկություններն հաշվի են առնվել Նախագծի (Ծրագրի) լրամշակման փուլերում: Նախագիծը համապատասխանեցվել է պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին: |
6 |
Ակնկալվող արդյունքը |
|
Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 75 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 9 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով: |
-
Обсуждалось
27.11.2017 - 12.12.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9307
Принт