Add to favourites

The draft has been accepted

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ


                                                                     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաս­տատված «Հայաստանի Հանրապե­տու­թյան կառա­վարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթա­կետ) և ՀՀ կառավա­րության 2010 թվականի նոյեմ­բերի 4-ի N 1476-Ն որոշ­­մամբ հաս­տատ­ված «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան գյուղի և գյուղա­տն­տե­սության 2010-2020 թվականների կայուն զար­գաց­ման ռազ­մավարու­թյա­ն»
(V-րդ բա­ժին, 63-րդ կետ) դրույթներն ապահովելու նպատակով:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի 29.7/[412889]-17 N 29 արձանագրության
34-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին պարբերության պահանջներից:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա:

Չնայած կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում` նոր ջրամբարների կառուցման և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կրճատման ճանապարհով հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ են պահանջում: Ջրային պաշարների դեֆիցիտի լրացումը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որը լուրջ մտահոգություն է առաջացնում հասարակության շրջանում:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ստեղծված իրավիճակում ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում պետության դերը տարեց տարի առավել կարևորվում է: Այն ընդգրկում է ոռոգման քաղաքականության մշակում, այդ թվում` ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման խթանում՝ մակերեսային ոռոգման համեմատությամբ դրանց առավելություններին ծանոթացման միջոցով ջրօգտագործողների իրազեկության մակարդակի ընդլայնմամբ ու համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման համար պետական աջակցության ցուցաբերման միջոցով:

Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման դրույթներն ամրագրված են 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաս­տատված «Հայաստանի Հանրապե­տու­թյան կառա­վարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթա­կետ):

 

 

 

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է:

Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող` կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա­վորման միջոցով բար­ձրացնել վարկավորման մատ­չելիու­թյան մակարդակը:

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից և համաձայնացվել է ՀՀ ֆինանսների (կրկնակի),
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Նախագծի վերաբերյալ ստացվել է ՀՀ արդարա­դատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը:

Նախագիծը բազմիցս (ինչպես անմիջական հանդիպումների, այնպես էլ առցանց) քննարկվել է ՀՀ-ում և Արցախում կաթիլային համակարգ ներդնող կազմակերպությունների և ֆինանսական կառույց­ների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված առաջարկություններն հաշվի են առնվել Նախագծի (Ծրագրի) լրամշակման փուլերում:

Նախագիծը համապատասխանեցվել է պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և  հսկողության իրականացման մեթոդական հրահանգին:

6

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 75 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 9 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով:

  • Discussed

    27.11.2017 - 12.12.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9422

Print