«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
10 - За
-
2 - Против
- Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես` ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 5 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները`
- քանակական
ա. ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն (առնվազն 75 մլն մ3` 2018 թ.` 5 մլն մ3, 2019 թ.` 10 մլն մ3, 2020 թ.` 15 մլն մ3,
2021 թ.` 20 մլն մ3, 2022 թ.` 25 մլն մ3),
բ. բերքատվության աճ` շուրջ 9 մլրդ դրամ հավելյալ եկամուտ (2018 թ.` 0.6 մլրդ դրամ, 2019 թ.` 1.2 մլրդ դրամ, 2020 թ.` 1.8 մլրդ դրամ, 2021 թ.` 2.4 մլրդ դրամ,
2022 թ.` 3 մլրդ դրամ),
գ. ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով (տարեկան` ավելի քան 350.0 մլն դրամ),
դ. կաթիլային ոռոգման համակարգի շահագործման դեպքում տնտեսվում են ինչպես նյութական միջոցներ, այնպես էլ մարդկային ռեսուրս: Տնտեսված ժամանակից և ֆինանսական միջոցներից հնարավորություն է առաջանում մշակել հավելյալ տարածք: Մշակության կազմակերպման հավելյալ հնարավորությունը (խաղողի վազի, լոլիկի և խնձորենու օրինակներով) ներկայացվում է աղյուսակ 4-ում.
- որակական
ա. բերքի որակի բարելավում,
բ. հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում,
գ. շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացում,
դ. մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում,
ե. միկրոոռոգման տեխնոլոգիաների տարածում գյուղացիական տնտեսու-թյուններում,
զ. ոռոգման համակարգի արդիականացման խթանում, ոռոգման շրջանում լարվածության նվազում, հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում,
է. ջրօգտագործողի (ֆերմերի) ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում,
ը. գյուղական աղքատության մակարդակի կրճատում:
-
Обсуждалось
27.11.2017 - 12.12.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9301
Принт