«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ
-
2 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 2023 թ. N____________-Ն
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սահմանել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
Հավելված
շրջական միջավայրի նախարարի 2023 թվականի
« » N -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը:
- Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) հավաքը և գրանցումը նպատակ ունի բացահայտելու հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
- Կենդանաբանական հավաքածուները լինում են կենդանի և անկենդան:
- Կենդանի հավաքածուներն են՝ անազատ պայմաններում պահվող կենդանիների հավաքածուները:
- Անկենդան հավաքածուներն են՝ կենդանիների խրտվիլակները, ողնաշարավորների կմախքները կամ դրանց առանձին մասերը, արգասիքները և պրեպարատները:
- Կենդանաբանական հավաքածուների պահպանությունը և օգտագործումն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:
- Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների հավաքագրումը կարևոր նշանակություն ունի դրանց արդյունավետ կառավարման, հանրային կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման գործում՝ հասարակության լայն շերտերին հնարավորություն տալով ստանալ հանրամատչելի տեղեկատվություն գենետիկական պաշարների վերաբերյալ:
- Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը, քանակական և որակական փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
- ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները ներկայացվում են կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:
- Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ գրանցամատյանները վարվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից էլեկտրոնային եղանակով՝ համաձայն Ձև N 1-ի:
- Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Լիազորված մարմնին են տրամադրում իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը և դրա հետ կապված փոփոխությունը՝ (առք, վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, վերարտադրություն, անկում, հավաք, ներմուծում, արտահանում, պիտանելիության կորուստ և այլն) համաձայն Ձև N1-ի, ինչպես նաև կենդանիների կենդանի հավաքածուների դեպքում նաև հավաքածուի ձեռք բերման հիմքերը (առք, հավաք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, ներմուծում և այլն)։
- Գրանցամատյաններում տեղեկատվության մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում է դրանք ներկայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում:
- Տաղեկատվությանը կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը՝
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները:
- Փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստով (minenv@env.am ):
- Սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական և ֆիզիկական անձինք կենդանաբանական հավաքածուների տվյալները Լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում ենթարկվում են վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
- Ձև N1-ը լրացվում է՝
- 1-ին սյունակում լրացվում է գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
- 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
- 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը,
- 4-րդ սյունակում լրացվում է կենդանաբանական հավաքածուներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
- 5-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
- 6-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների դեպքում՝ կենդանիների տեսակային կազմը (հայերեն և լատիներեն), յուրաքանչյուրի թվաքանակը, սեռահասակային կազմը, պահման պայմանները և կարգավիճակը,
- 7-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն (առք, վաճառք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն,կտակ, հավաք, անկում, ներմուծում, արտահանում),
- 8-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների դեպքում՝ կենդանիների խրտվիլակների և կմախքների տեսակային կազմը, կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները,
- 9-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն (առք, վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ հավաք, ներմուծում, արտահանում, պիտանելիության կորուստ):
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|||||||
հ/հ գրանցման տարեթիվ,ամիսը, ամսաթիվը |
Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը |
Կենդանաբանական հավաքածուներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն(առկայության դեպքում) |
Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը |
Կենդանի հավաքածուներ |
Կենդանի հավաքածուների շարժը |
Անկենդան հավաքածուներ |
Անկենդան հավաքածուների շարժը |
|||||||
Կենդանիների տեսակային կազմի անվանումները |
Թվաքանակը
|
Սեռահասակային կազմը |
Պահման պայմանները և կարգավիճակը |
Առք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, հավաք, ներմուծում
|
Վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, անկում, արտահանում
|
Կենդանիների խրտվիլակների և կմախքների տեսակային կազմը
|
Կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները
|
Առք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, հավաք, ներմուծում
|
Վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, արտահանում,պիտանելիության կորուստ
|
||||||
Հայերեն
|
Լատիներեն
|
||||||||||||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Обсуждалось
26.04.2023 - 18.05.2023
-
Тип
Приказ
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2663
Принт