Հիշել նախագիծը

«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

 

«____ » __________________  2023 թ.         N____________-Ն

 

 

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

 

 

  1. Սահմանել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

շրջական միջավայրի նախարարի 2023 թվականի

«     »                                 N   -Ն հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը:
  2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) հավաքը և գրանցումը նպատակ ունի բացահայտելու հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
  3. Կենդանաբանական հավաքածուները լինում են կենդանի և անկենդան:
  • Կենդանի հավաքածուներն են՝ անազատ պայմաններում պահվող կենդանիների հավաքածուները:
  • Անկենդան հավաքածուներն են՝ կենդանիների խրտվիլակները, ողնաշարավորների կմախքները կամ դրանց առանձին մասերը, արգասիքները և պրեպարատները:
  1. Կենդանաբանական հավաքածուների պահպանությունը և օգտագործումն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:
  2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների հավաքագրումը կարևոր նշանակություն ունի դրանց արդյունավետ կառավարման, հանրային կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման գործում՝ հասարակության լայն շերտերին հնարավորություն տալով ստանալ հանրամատչելի տեղեկատվություն գենետիկական պաշարների վերաբերյալ:
  3. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը, քանակական և որակական փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

 

  1. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները ներկայացվում են կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:
  2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ գրանցամատյանները վարվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից էլեկտրոնային եղանակով՝ համաձայն Ձև N 1-ի:
  3. Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Լիազորված մարմնին են տրամադրում իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը և դրա հետ կապված փոփոխությունը՝ (առք, վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, վերարտադրություն, անկում, հավաք, ներմուծում, արտահանում, պիտանելիության կորուստ և այլն) համաձայն Ձև N1-ի, ինչպես նաև կենդանիների կենդանի հավաքածուների դեպքում նաև հավաքածուի ձեռք բերման հիմքերը (առք, հավաք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, ներմուծում և այլն)։
  4. Գրանցամատյաններում տեղեկատվության մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում է դրանք ներկայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում:
  5. Տաղեկատվությանը կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը՝
  • Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները:
  1. Փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստով (minenv@env.am ):
  2. Սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական և ֆիզիկական անձինք կենդանաբանական հավաքածուների տվյալները Լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում ենթարկվում են վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
  3. Ձև N1-ը լրացվում է՝
  • 1-ին սյունակում լրացվում է գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
  • 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
  • 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը,
  • 4-րդ սյունակում լրացվում է կենդանաբանական հավաքածուներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
  • 5-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
  • 6-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների դեպքում՝ կենդանիների տեսակային կազմը (հայերեն և լատիներեն), յուրաքանչյուրի թվաքանակը, սեռահասակային կազմը, պահման պայմանները և կարգավիճակը,
  • 7-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն (առք, վաճառք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն,կտակ, հավաք, անկում, ներմուծում, արտահանում),

 

  • 8-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների դեպքում՝ կենդանիների խրտվիլակների և կմախքների տեսակային կազմը, կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները,
  • 9-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն (առք, վաճառք, նվիրատվություն, ժառանգություն, կտակ հավաք, ներմուծում, արտահանում, պիտանելիության կորուստ):

 

Ձև N 1

 

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1

2

3

4

5

6

7

8

9

հ/հ

գրանցման

տարեթիվ,ամիսը,

ամսաթիվը

Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը

Կենդանաբանական հավաքածուներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն(առկայության դեպքում)

Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

Կենդանի հավաքածուներ

Կենդանի հավաքածուների շարժը

Անկենդան հավաքածուներ

Անկենդան հավաքածուների շարժը

Կենդանիների տեսակային կազմի

անվանումները

Թվաքանակը

 

Սեռահասակային կազմը

Պահման պայմանները և կարգավիճակը

Առք,

վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, կտակ, հավաք, ներմուծում

 

 

Վաճառք,

նվիրատվություն, ժառանգություն, կտակ, անկում, արտահանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կենդանիների խրտվիլակների և կմախքների տեսակային կազմը

 

Կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները

 

Առք, նվիրատվություն,

ժառանգություն, կտակ, հավաք,

ներմուծում

 

 

 

Վաճառք,

նվիրատվություն, ժառանգություն, կտակ,

արտահանում,պիտանելիության

կորուստ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայերեն

 

Լատիներեն

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

 

  • Քննարկվել է

    26.04.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2666

Տպել