Добавить в избранное

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

Անհրաժեշտությունը

 

<<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>         ՀՀ օրեն­քի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առա­ջա­ցել <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառա­վա­րու­թյան 2016 թվա­կանի մարտի 10-ի <<Հա­յաս­տանի Հան­րապետության Սահմա­նադրության փո­փո­խու­թյունների՝ օրեն­քով կար­գա­վոր­ման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթ­ների հիման վրա ըն­դունման, փո­փոխ­ման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստա­տելու մա­սին>> N 245-Ա որոշմամբ հաստատ­ված հավելվածի 45-րդ կետի՝ ՀՀ ազ­գային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմ­բերի 1-ին տասնօր­յակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:

 

Ներկա իրավիճակը

 

Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մար­մին­ների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշ­տոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվա­նա­ցանկը սահմանում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ կառավարության առաջար­կու­թյամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտան­գության ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հա­մա­կար­գերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակա­տարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համա­պատասխանությունը սահմանաում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ կառավարության առա­ջարկությամբ:

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մար­մինների ծառայողների բարձրագույն սպայական կոչումնեը շնորհում է ՀՀ Նա­խա­գահը:

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետա­կան լիազոր մարմնի ղե­կա­վարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նա­խագահը ՀՀ վար­չապետի առաջարկությամբ, իսկ պետա­կան լիազոր մարմնի ղե­կա­վարի տեղա­կալ­ներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նա­խագահը:

 

Նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ազգային անվտանգության մար­մին­ների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշ­տոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվա­նա­ցանկը կսահմանի ՀՀ վար­չա­պետը, իսկ ՀՀ պաշտպանության, ազգային անվտան­գության ոստիկանության հան­րապետական գործադիր մարմինների հա­մա­կար­գերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակա­տարողական և փրկարար ծառայությունների հիմ­նական պաշտոնների միջև համա­պատասխա­նությունը կսահմանի ՀՀ Կառավարությունը:

Բացի այդ, ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրա­գույն զինվորական կոչումները կշնորհի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջար­կու­թյամբ:

Առաջարկվում է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը:

Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխա­նեց­վեն ՀՀ գոր­ծող Սահմա­նադրության պահանջներին:

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

  • Обсуждалось

    21.11.2017 - 06.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12054

Принт