<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
Հոդված 1. <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի`
1) 3-րդ մասում <<Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ>> բառերը փոխարինել <<վարչապետը>> բառով,
2) 4-րդ մասում <<Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ>> բառերը փոխարինել <<Կառավարությունը>> բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում <<սպայական կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը>> բառերը փոխարինել <<զինվորական կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ>> բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:>>:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ և 6-րդ գլուխներն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Обсуждалось
21.11.2017 - 06.12.2017
-
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 12056
Принт