<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը
<<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին>> N 245-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 45-րդ կետի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:
Ներկա իրավիճակը
Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ կառավարության առաջարկությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանաում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ կառավարության առաջարկությամբ:
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն սպայական կոչումնեը շնորհում է ՀՀ Նախագահը:
Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը ՀՀ վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը:
Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը կսահմանի ՀՀ վարչապետը, իսկ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը կսահմանի ՀՀ Կառավարությունը:
Բացի այդ, ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն զինվորական կոչումները կշնորհի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
Առաջարկվում է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը:
Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող Սահմանադրության պահանջներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Discussed
21.11.2017 - 06.12.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 12052
Print