Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և օրենքում լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության  պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Ընդ որում, ի կատարումն նշված հոդվածով ամրագրված նորմի, նախատեսվում է ընդունել պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորման կարգը սահմանող Կառավարության որոշում: Նշված որոշմամբ առանձնացվել  է Գրասենյակի գործունեության իրականացման երկու ուղղություններ ` գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրության (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2): Հետևաբար, ամրագրված կարգավորումների շրջանակում Գրասենյակի բնականոն գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև սույն որոշման մեջ սահմանելով Գրասենյակի աշխատողների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Գրասենյակի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

  3. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

   1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.

83200 (Բազային աշխատավարձ) 6 (գործակից) 12 (ամիս)  5.990.400

83200  (Բազային աշխատավարձ)   * 4.7 (գործակից)  *12  (ամիս)  = 4.692.480

83200 (Բազային աշխատավարձ)  * 3.1 (գործակից)  *12  (ամիս) = 3.095.040

  2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը՝ առավելագույնը 2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8մլն + 2մլն = 15,8 մլն դրամ:

  3) Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Գրասենյակի բնականոն գործունեությունը՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

  6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

 

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Работа и занятость, Финансовая

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1917

Принт