В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
0 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
..... հունիսի 2023 թվականի, N .....-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով՝
«7) պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 7 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի ...-ի N ...-Ն որոշման
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 737-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
1. |
Գրասենյակի պատասխանատու |
6.0 |
2. |
Գրասենյակի համակարգող |
4.7 |
3. |
Գրասենյակի գործավար |
3.1 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
-
Обсуждалось
11.04.2023 - 26.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Работа и занятость, Финансовая
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1914
Принт