Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և օրենքում լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Ընդ որում, ի կատարումն նշված հոդվածով ամրագրված նորմի, նախատեսվում է ընդունել պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորման կարգը սահմանող Կառավարության որոշում: Նշված որոշմամբ առանձնացվել է Գրասենյակի գործունեության իրականացման երկու ուղղություններ ` գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրության (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2): Հետևաբար, ամրագրված կարգավորումների շրջանակում Գրասենյակի բնականոն գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև սույն որոշման մեջ սահմանելով Գրասենյակի աշխատողների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Գրասենյակի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
3. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6 (գործակից) * 12 (ամիս) = 5.990.400
83200 (Բազային աշխատավարձ) * 4.7 (գործակից) *12 (ամիս) = 4.692.480
83200 (Բազային աշխատավարձ) * 3.1 (գործակից) *12 (ամիս) = 3.095.040
2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը՝ առավելագույնը 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8մլն + 2մլն = 15,8 մլն դրամ:
3) Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Գրասենյակի բնականոն գործունեությունը՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
11.04.2023 - 26.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1916
Տպել