Добавить в избранное

Находится в правительстве РА

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության  պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Միևնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետ` օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար: Ուստի, նշված հոդվածով ամրագրված նորմերի կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

  2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`

1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),

2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,

3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ):

  3.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Սույն նախագծի ընդունման և սույն նախագծից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.

83200 (Բազային աշխատավարձ) 6 (գործակից) 12 (ամիս)  5.990.400

83200  (Բազային աշխատավարձ)   * 4.7 (գործակից)  *12  (ամիս)  = 4.692.480

83200 (Բազային աշխատավարձ)  * 3.1 (գործակից)  *12  (ամիս) = 3.095.040

2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքիտարեկան վարձը՝ առավելագույնը  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:

3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

  4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  5.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը, որն ուղղված է Գրասենյակի բնականոն գործունեությունը կանոնակարգելուն:

  6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Работа и занятость, Социальное обеспечение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2046

Принт

Предложения

Վահե Եղոյան

12.04.2023

Ավելի կարևոր հարցեր կան լուծելու, անիմաստ եմ համարում նման ծախսի հիմնավորումը։

Hayk Hwvsepyan

12.04.2023

Սահմանել աշխատողների առավելագույն թիվը։

Узнать больше