Վահե Եղոյան
12.04.2023
Ավելի կարևոր հարցեր կան լուծելու, անիմաստ եմ համարում նման ծախսի հիմնավորումը։
Գտնվում է ՀՀ կառավարությունում
1 - Կողմ
14 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Միևնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետ` օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար: Ուստի, նշված հոդվածով ամրագրված նորմերի կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`
1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),
2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ):
3.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն նախագծի ընդունման և սույն նախագծից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6 (գործակից) * 12 (ամիս) = 5.990.400
83200 (Բազային աշխատավարձ) * 4.7 (գործակից) *12 (ամիս) = 4.692.480
83200 (Բազային աշխատավարձ) * 3.1 (գործակից) *12 (ամիս) = 3.095.040
2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքիտարեկան վարձը՝ առավելագույնը 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը, որն ուղղված է Գրասենյակի բնականոն գործունեությունը կանոնակարգելուն:
6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
Քննարկվել է
11.04.2023 - 26.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2051
Տպել12.04.2023
Ավելի կարևոր հարցեր կան լուծելու, անիմաստ եմ համարում նման ծախսի հիմնավորումը։
12.04.2023
Սահմանել աշխատողների առավելագույն թիվը։