Добавить в избранное

Находится в правительстве РА

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

.... հունիսի 2023 թվականի N ....-Ն

        

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

      Ղեկավարվելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.10-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

     հունիսի ...-ի N ...-Ն որոշման    

 

 

Կ Ա Ր Գ

                                                                             

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

  1.Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող Վարչապետի (այսուհետ՝ պաշտոնաթող վարչապետ) գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները։

   2.Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝

        1) գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն.

        2) գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում:

  3. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինասավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:

     4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 7 հավելվածով։

     5. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։

 

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Работа и занятость, Социальное обеспечение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2048

Принт

Предложения

Վահե Եղոյան

12.04.2023

Ավելի կարևոր հարցեր կան լուծելու, անիմաստ եմ համարում նման ծախսի հիմնավորումը։

Hayk Hwvsepyan

12.04.2023

Սահմանել աշխատողների առավելագույն թիվը։

Узнать больше