Добавить в избранное

В стадии разработки

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ

 

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:

Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կողմից բազմիցս ստացվել են առաջարկներ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ, ինչը սույն նախագծով կարգավորվում է՝ մասնագետներին շահադրդելու, հաստատություն մուտք գործելը խթանելու տեսանկյունից:

Հանրակրթության ոլորտում առկա խնդիրներից է հաստատություններում գրեթե բոլոր ուղղություններով ուսուցիչների պակասը լրացնելու հարցը, առավել ևս՝ որակյալ մասնագետներով: Բացի այդ, օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները շարունակելու են պաշտոնավարել մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, ինչը ենթադրում է, որ շուրջ 9 տարի ժամկետում օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին բավարարելու քայլեր չձեռնարկած ուսուցիչները այլևս չեն կարող շարունակել դասավանդել:

Մյուս կողմից խնդրահարույց է դառնում թափուր տեղերը համալրելու հարցի հետագա կարգավորումը՝  հաշվի առնելով, որ որոշ ուղղություններով մասնագետներ կա՛մ պարզապես

չկան, կա՛մ լինելու դեպքում արդեն հաստատությունում տարիների փորձառություն ունեցող մասնագետներից որակյալ լինելու երաշխիք չկա: Հետևաբար, կարևոր լուծում է կամավոր ատեստավորման արդյունքում բավարար արդյունք ցուցաբերելու պարագայում հաստատություննից դուրս մնալու խնդրի առջև կանգնած մասնագետների համար պաշտոնավարումը շարունակելու հնարարավորություն ընձեռելը:

 

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը և հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը:

Ակնկալվում է նաև, որ ուսուցիչների մասնագիտական կատարելագործմանը  զուգահեռ,

մասնակիորեն  կնվազի ուսումնական հաստատություններից դուրս մնացող ուսուցիչների  մասնաբաժինը:

Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը հաստատություններ:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:  

  Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից: 

  Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 7.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

  Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 թ. մարտի 16-ի N 351-Լ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ . 1.2.1, 2.2.5  միջոցառումների կատարման պահանջից:

 

ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառում

 

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Օրենքի նախագծի ընդունմամբ Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու գործընթացը նախատեսում   է պետական բյուջեի  ծախսերի ավելացում:

 

  • Обсуждалось

    24.03.2023 - 08.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

24.03.2023 20:06

.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4175

Принт

Предложения

Արմինե Աղաջանյան

01.04.2023

<<Հանրակրթության մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը միանգամայն ողջունելի է:Այն հնարավորություն կտա բարձրագույն կրթություն ունեցող,բայց ուսուցիչ չաշխատող մասնագետներին ներգրավելու կրթական համակարգում ՝ հնարավորություն տալով նրանց զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատությունների համար կթեթևանա թափուր տեղերի համալրման նպատակով մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:Հաշվի առնելով նաև այն փաստը,որ որոշ մասնագիտությունների գծով կրթական համակարգում կա պակաս՝անհրաժեշտ է հիշյալ մասնագետներին մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել և ներգրավել դպրոցներում կրթական և ուսումնադաստիաչակչական գործընթացում:Բացի այդ, պարզ կլինի նաև, թե բարձրագույն կրթություն ունեցող քանի մասնագետ է պատրաստ ուսուցիչ աշխատելու:Համակոմանիորեն քննելով վերոնշյալ նախագծի հնարավոր դրական և բացասական կողմերը՝կարծում ենք,որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունից բացի այդ մասնագետների համար հարկ կլինի նաև կազմակերպել մանկավարժության վերապատրաստման դասընթացներ կամ սեմինարներ:Անդրադառնալով 38-5 կետին՝ առաջարկում ենք այս օրենքը տարածել նաև բարձրագույն կրթություն չունեցող ,բայց դպրոցում երկարամյա ստաժ ունեցող ուսուցիչների համար և հնարավորություն տալ նրանց շարունակելու զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատություններում չեն ավելանա թափուր տեղերը և չեն կանգնի մասնագետների պակասը լրացնելու խնդրի առաջ: Առաջարկում ենք նաև կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և ավելի արդյունքները վերածել մասնագիտական զարգացման կրեդիտի:Սա ևս կնպաստի բարձրագույն կրթություն ունեցող և ուսուցիչ աշխատել ցանկացող մասնագետների կամավոր ատեստավորման մասնակցությանը:

Արուսյակ Գրիգորյան

30.03.2023

Ցանկալի է` տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցող անձը <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերով սահմանված 7 տարվա աշխատանքային ստաժից առնվազն երեքը ունենա ուսումնական հաստատությունում ` ցանկալի է դասավարդման փորձով։Քանզի հաճախ տնօրեն է դառնում դպրոցի և կրթության հետ որևէ աղերս չունեցող անձը, ինչն էլ բացասաբար է ազդում արդյունավետ աշխատանքին։

Անի Բարեղամյան

30.03.2023

Առաջարկում եմ, որ դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին, նույնպես թույլ տալ մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Հարգանքով՝ Ա․Բ․

Узнать больше