Արմինե Աղաջանյան
01.04.2023
<<Հանրակրթության մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը միանգամայն ողջունելի է:Այն հնարավորություն կտա բարձրագույն կրթություն ունեցող,բայց ուսուցիչ չաշխատող մասնագետներին ներգրավելու կրթական համակարգում ՝ հնարավորություն տալով նրանց զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատությունների համար կթեթևանա թափուր տեղերի համալրման նպատակով մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:Հաշվի առնելով նաև այն փաստը,որ որոշ մասնագիտությունների գծով կրթական համակարգում կա պակաս՝անհրաժեշտ է հիշյալ մասնագետներին մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել և ներգրավել դպրոցներում կրթական և ուսումնադաստիաչակչական գործընթացում:Բացի այդ, պարզ կլինի նաև, թե բարձրագույն կրթություն ունեցող քանի մասնագետ է պատրաստ ուսուցիչ աշխատելու:Համակոմանիորեն քննելով վերոնշյալ նախագծի հնարավոր դրական և բացասական կողմերը՝կարծում ենք,որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունից բացի այդ մասնագետների համար հարկ կլինի նաև կազմակերպել մանկավարժության վերապատրաստման դասընթացներ կամ սեմինարներ:Անդրադառնալով 38-5 կետին՝ առաջարկում ենք այս օրենքը տարածել նաև բարձրագույն կրթություն չունեցող ,բայց դպրոցում երկարամյա ստաժ ունեցող ուսուցիչների համար և հնարավորություն տալ նրանց շարունակելու զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատություններում չեն ավելանա թափուր տեղերը և չեն կանգնի մասնագետների պակասը լրացնելու խնդրի առաջ: Առաջարկում ենք նաև կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և ավելի արդյունքները վերածել մասնագիտական զարգացման կրեդիտի:Սա ևս կնպաստի բարձրագույն կրթություն ունեցող և ուսուցիչ աշխատել ցանկացող մասնագետների կամավոր ատեստավորման մասնակցությանը: