Проект не принят
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
-
4 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Առևտրի և ծառայությունների մասին»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՕ-134-Ն օրենքի 2․1 հոդվածը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»։
Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
-
Обсуждалось
17.03.2023 - 01.04.2023
-
Тип
Закон
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2734
Принт