Add to favourites

The project has not been accepted

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«Առևտրի և ծառայությունների մասին»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՕ-134-Ն օրենքի  2․1 հոդվածը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»։

 

Հոդված 2 Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2․ Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։

 

 

 

 

  • Discussed

    17.03.2023 - 01.04.2023

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2731

Print

Related documents / links