Проект не принят
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌևՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։
Այս համատեքստում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ էր դրվել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
Հարկ է նշել, որ 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» NՀՕ-431-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածը լրացվել է նոր մասով, որով նախատեսվում է լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան՝ լիցենզիան և ներդիրները տրամադրել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ) (Ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)։
Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները և չի տարածվում արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Նախագծի քննարկման ժականակ շահագրգիռ պետական մարմինների կողմից տրված առաջարկությունները, շրջանառվող Նախագծով նախատեսված կարգավորումները չեն կարող ապահովել թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի կիրառմամբ։
Ելնելով վերոգրյալից, հարցի կարգավորման նպատակով՝ անհրաժեշտ է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՕ-134-Ն օրենքի 2․1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի ներդրման արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
17.03.2023 - 01.04.2023
-
Тип
Закон
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2737
Принт