Добавить в избранное
««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր
-
32 - За
-
95 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արա Սաղումյան 07.02.2023 11:09:30 | Արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում փոփոխություններ կատարել նաև «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում: | ||
2 | ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 | Հոդված 4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով: | ||
3 | ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 | Հոդված 4 Առաջարկում ենք ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին: | ||
4 | ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 | Հոդված 9 Առաջարկում ենք, որ նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը: |