Add to favourites

The draft has been accepted

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արա Սաղումյան 07.02.2023 11:09:30 Արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում փոփոխություններ կատարել նաև «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում:
2 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 Հոդված 4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով:
3 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 Հոդված 4 Առաջարկում ենք ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին:
4 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 10.02.2023 15:38:50 Հոդված 9 Առաջարկում ենք, որ նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը: