Добавить в избранное

Проект принят

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

 

1) «գիտական աշխատող» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ճարտարագիտատեխնիկական աշխատող» և «գիտամանկավարժական աշխատող» կետերով.

 «ճարտարագիտատեխնիկական աշխատող` գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.

գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող` պետական հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կազմի աշխատող, որն իրականացնում է նաև գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն.».

2) «գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գիտական դրամաշնորհ» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» կետերով.

«գիտական դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններով գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին գիտական հետազոտությունների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.

գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ` տվյալների հավաքման, վերլուծության և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ գիտական կազմակերպությունների, դրանց ենթակառուցվածքների, կառավարման, տնտեսական և հետազոտական գործընթացների, ինչպես նաև աշխատողների (այդ թվում՝ ոչ գիտական) մասին, և որի միջոցով կազմակերպվում է պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և գնահատման ամբողջ գործընթացը:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) անցնել ատեստավորում` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.

«9. Կառավարությունը հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ կատարողականի ցուցանիշները:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2-4-րդ մասերով.

«2. Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը և դրանց կանոնադրությունները հաստատում է կառավարությունը:

  1. Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության և էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
  2. Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «,«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը:  

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «և գիտալուսավորչական» և «գիտությունների հասարակական ակադեմիաներ,» բառերը.

2) 2-րդ մասից հանել «ներառյալ` գիտությունների հասարակական ակադեմիաներին,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի վերջին պարբերությունում «ԳԱԱ» բառը փոխարինել «Ակադեմիայի» բառով:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «և գիտության այլ բնագավառների» բառերը,

բ. «է» կետում «կարգի» բառը փոխարինել «կարգերի» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» կետով:

«ժ) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 15.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Հոդված 15.1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն

  1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:
  2. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝

1) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն ու բարձրագույն կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողություն.

3) մասնակցում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգերի մշակմանը.

4) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը.

5) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը.

6) մշակում և հաստատման է ներկայացնում առկա, հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերը.

7) մշակում և հաստատման է ներկայացնում հավատարմագրման կարգը, ներառյալ՝ չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը.

8) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության արդյունքներով առաջարկություններ է ներկայացնում յուրաքանչյուր ուսումնական տարում  բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող կրթական տեղերի վերաբերյալ՝ ըստ կրթության մակարդակների, կրթաձևերի և կրթական ծրագրերի.

9) մասնակցում է մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ձևավորմանը.

10) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը, ինչպես նաև սահմանված կարգով ապահովում է համապատասխան ուսանողների նպաստի փոխհատուցումը.

11) մշակում և հաստատման է ներկայացնում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը.

12) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի դիմորդների ընդունելության կարգը, ներառյալ՝ գիտելիքների ստուգման ու գնահատման միասնական համակարգն ու սկզբունքները.

13) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության և ուսուցման կարգերը.

14) մշակում և հաստատման է ներկայացնում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգերը.

15) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգերը.

16) մշակում և հաստատման է ներկայացնում միջին որակական գնահատականի հաշվարկման մեթոդաբանությունը.

17) մշակում և հաստատման է ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը.

18) մշակում և հաստատման է ներկայացնում գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.

19) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր և կազմակերպում է դրանց իրականացումը.

20) մշակում և հաստատման է ներկայացնում գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.

21) մշակում և հաստատման է ներկայացնում առաջարկություններ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.

22) մշակում և հաստատման է ներկայացնում գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.

23) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջները.

24) մշակում և հաստատման է ներկայացնում փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը և չափանիշները.

25) մշակում և հաստատում է պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերը.

26) փորձաքննության բնագավառում կնքում է միջազգային համագործակցության պայմանագրեր.

27) կազմակերպում է գիտության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը.

28) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության բնագավառների հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

29) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.

30) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

31) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության և իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ.

32) մշակում և հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա իրականացնում է գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

33) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության բնագավառների բյուջետային գործընթացը.

34) ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգերի ու չափանիշների մշակումը.

35) կազմում և համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.

36) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.

37) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

38) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

39) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.

40) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.

41) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանումը.

42) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը.

43) մշակում և հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

44) մշակում և հաստատում է ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշները.

45) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, ինչպես նաև իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաև կարող է ձևավորել մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը:»:

Հոդված 10. Օրենքի 15.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետից հանել «մասնագիտական որակի» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գիտական կադրերի ատեստավորման կարգը, պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի» բառերը.

2) 2-րդ մասում «լրացուցիչ վարձատրությունից» բառերը փոխարինել «հավելավճարից» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.

«2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետությունը գիտական կազմակերպությունում և բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար` սույն մասում նշված ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ամենամսյա դրամական վճար նշանակելու համար դիմելու, ամենամսյա դրամական վճար նշանակելու և վճարելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ ամենամսյա դրամական վճար նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ամենամսյա դրամական վճար նշանակելու լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորած մարմինը:»:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «գ» կետում «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինել «գիտական դրամաշնորհային» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5. Կառավարությունը հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:»:

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցույթի պայմաններով:»:

Հոդված 15. Սույն օրենքի 3-րդ հոդվածով 6-րդ հոդվածը նոր լրացված 9-րդ մասով, 4-րդ հոդվածով 8-րդ հոդվածը նոր լրացված 2-րդ մասով, 8-րդ հոդվածով 14-րդ հոդվածի 1-ին մասը նոր լրացված «ժ» կետով, 11-րդ հոդվածով 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ մասով, 12-րդ հոդվածով 19-րդ հոդվածը նոր լրացված 2.1-ին և 3.1-ին մասերով, 13-րդ հոդվածով 23-րդ հոդվածը նոր լրացված 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4.4-րդ մասին հաջորդող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 1-ին կետից հանել «մշակումն» բառը.

2) 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 9-րդ կետում «Գիտության» բառը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության» բառերով.

2) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ իր գործունեության ոլորտին վերապահելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է սույն օրենքով վերակազմակերպված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նոր կանոնադրությունը, և կատարվում են սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:
  4. Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրության հաստատումը և մարմնի ղեկավարի նշանակումը:
  5. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Գիտության կոմիտեին ու Բարձրագույն որակավորման կոմիտեին վերապահված բարձրագույն կրթության և գիտության բնագավառների լիազորությունները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահելուց և վերջինիս քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտության կոմիտեի ու Բարձրագույն որակավորման կոմիտեի քաղաքացիական ծառայողները պաշտոնները համալրում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
  6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում քաղաքացիական ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, աշխատանքի չներկայանալու ժամկետները, և պահպանվում են արձակուրդի իրավունքի իրացման համար հաշվարկվող աշխատանքային օրերը:
 
  • Обсуждалось

    07.02.2023 - 22.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

20.02.2023 14:00

Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4796

Принт

Связанные документы / ссылки

Предложения

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 9 Առաջարկում ենք, որ նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 Առաջարկում ենք ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով:

Узнать больше