Добавить в избранное

Проект принят

«Շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվում են կոն­ցե­սիո­ների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահ­մա­նած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մար­մնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջա­նակ­ներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուց­ված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի՝ կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոն­ցե­դեն­տին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը: Միաժամանակ, Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համա­ձայն, շահութահարկով հարկման առումով Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած չափանիշների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառա­յու­թյուն­ների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեսիոների (օպե­րատորի) համար ոչ նյութական ակտիվ է համարվում նաև կոնցեսիոն պայմանագրի շրջա­նակներում կոնցեդենտից (շնորհատուից) ստացված՝ հանրային ծառայությունների ենթա­­կառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնոր­հատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփա­կա­նության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվ­ների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահա­գործ­ման իրավունքը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետով և 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար համապատասխան չափանիշներ և ընթացակարգ ներ­կա­յումս սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համա­ձայ­նությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանրային ծառա­յու­թյունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայ­մա­նագ­րերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպա­տակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը:
  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9632

Принт