Добавить в избранное

Проект принят

«Շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 201_ թիվ ____-Ն

 

ՇՆՈՐՀԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը և 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

թիվ      -Ն որոշման

 

 

 

ՇՆՈՐՀԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են շահագործման և (կամ) սպասարկման նպատակով շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես ծառայությունների մատուցման կոնցեսիոն պայմանագրեր (այսուհետ` կոնցեսիոն պայմանագրեր) որակելու չափանիշներն ու ընթացակարգը:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` հետևյալ իմաստներով`

1) հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ` ավանդաբար հանրային հատվածի կազմակերպությունների կողմից կառուցվող, շահագործվող և սպասարկվող, ինչպես նաև բյուջետային հատկացումների միջոցով ֆինանսավորվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են երկաթուղային համակարգը, ավտոկայանները, ճանապարհները, կամուրջները, թունելները, օդանավակայանները, ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերը, էներգամատակարարման ու հեռահաղորդակցության ցանցերը և հանրությանը ծառայություններ մատուցելու նշանակություն ունեցող այլ հանրային բնույթի ենթակառուցվածքներ.

2) անկախ կարգավորող մարմին` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները բնութագրվում են որպես «կառուցում-շահագործում-փոխանցում», «վերականգնում-շահագործում-փոխանցում» կամ «հանրայինից մասնավորին» կոնցեսիոն համաձայնություններ, որոնցով սահմանվում են շնորհատուի կողմից հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքները կոնցեսիոներին (օպերատորին) տրամադրելու կարգը, շահագործման և (կամ) սպասարկման առումով կատարողական չափանիշները, գների կամ սակագների կիրառման և (կամ) ճշգրտման մեխանիզմները, վեճերի կարգավորման համաձայնությունները և այլն: Կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում շահագործման և (կամ) սպասարկման նպատակով կոնցեսիոներին (օպերատորին) հանձնվող ենթակառուցվածքները կարող են արդեն գոյություն ունենալ կամ կարող են կառուցվել կոնցեսիոն համաձայնության ժամանակաշրջանում:

4. Կոնցեդենտի (շնորհատուի) կողմից օպերատորին շահագործման և (կամ) սպասարկման նպատակով հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագրեր որակվում են կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից` սույն հավելվածի 5-րդ կետում սահմանված չափանիշների հիման վրա:

5. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրերը (պայմանագրերը) որպես կոնցեսիոն համաձայնություններ դասակարգելու հիմնական չափանիշներն են`

1) կոնցեսիոն համաձայնությամբ օպերատորի ստանձնած հիմնական պարտականությունն ունի հանրային ծառայության բնույթ, և՝

2) շնորհատուն կամ անկախ կարգավորող մարմինը վերահսկում և (կամ) կարգավորում է օպերատորի կողմից տվյալ ենթակառուցվածքի միջոցով մատուցվող հանրային ծառայությունները, հանրային ծառայություններ ստացողների շրջանակը, հանրային ծառայությունների սակագները, և՝

3) շնորհատուն սեփականության իրավունքով կամ այլ կերպ վերահսկում է ենթակառուցվածքի գծով ցանկացած նշանակալի մնացորդային շահ` համաձայնության ժամկետի ավարտին: Սույն ենթակետի կիրառության իմաստով մնացորդային շահն ակտիվի ծառայության ժամկետի ավարտին ակտիվից տնտեսական օգուտներ ստանալու ակնկալիքն է:

6. Եթե կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված չափանիշների հիման վրա հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր, ապա դրանց վերաբերյալ, սույն հավելվածի ձևին համապատասխան, կազմվում է համապատասխան փաստաթուղթ, որն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին` նրա համաձայնությունն ստանալու համար: Փաստաթղթին կից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է ներկայացվում նաև շնորհատուի և օպերատորի միջև կնքված` հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնության (պայմանագրի) պատճենը, ինչպես նաև այդ համաձայնության (պայմանագրի) կատարման առումով և (կամ) դրանից բխող` կողմերի միջև կնքված այլ փաստաթղթերի պատճենները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, սույն հավելվածի 6-րդ կետում նշված` կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից համատեղ պատրաստված փաստաթուղթն ստանալուց հետո ոչ ուշ, քան դրա ստացման օրվանից 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է դրանում ներկայացված և հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունում (պայմանագրում)` սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված չափանիշների առկայությունը և դրանց վերաբերյալ` ներկայացված փաստաթղթում առկա մեկնաբանությունների հիմնավորվածությունը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ուսումնասիրության կատարման համար որպես մեթոդաբանական հիմք են ընդունվում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով սահմանված` հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) որպես կոնցեսիայի համաձայնություն դասակարգելու դրույթներն ու սկզբունքները:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է ուսումնասիրությանը մասնակից դարձնել նաև շնորհատուին և օպերատորին:

10. Եթե ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը եզրակացնում է, որ հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից որպես կոնցեսիոն պայմանագիր որակելը բխում է սույն հավելվածի դրույթներից, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ղեկավարը ստորագրում է կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից կազմված փաստաթուղթը` սույն հավելվածի ձևի «Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ» նշագրում պարունակող մասում:

11. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) որպես կոնցեսիոն պայմանագիր դասակարգելու վերաբերյալ կոնցեդենտի (շնորհատուի) ու կոնցեսիոների (օպերատորի) կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթը հիմք է`

1) շնորհատուին պատկանող հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված, կամ կառուցված, կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիոն պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատված գործարք ու գործառնություն որակելու համար` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետին համապատասխան.

2) կոնցեդենտից (շնորհատուից) ստացված` հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ համարվելու համար` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան: Ընդ որում`

ա. եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) սահմանված է, որ կոնցեսիոները (օպերատորը) հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների շահագործման իրավունքի դիմաց պետք է վճարումներ կատարի կոնցեդենտին (շնորհատուին), ապա այդ ենթակառուցվածքների շահագործման իրավունքի գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնության (պայմանագրի) գործողության ընթացքում վճարման ենթակա վճարումների հանրագումարի անվանական արժեքով,

բ. եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների շահագործման իրավունքի դիմաց կոնցեդենտին (շնորհատուին) վճարումներ կատարելու պարտավորություն սահմանված չէ, ապա այդ ենթակառուցվածքների շահագործման իրավունքի գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է դրա` հաշվապահական հաշվառման նպատակով սկզբնապես ճանաչման պահին որոշվող արժեքով (այս դեպքում ստացված ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով համարվում է անհատույց ստացված ակտիվ, որը շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ընդհանուր կարգով),

գ. կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կոնցեսիոների (օպերատորի) կողմից կատարված բարելավման արդյունքի կամ գնված, կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների շահագործման իրավունքը կոնցեսիոներին (օպերատորին) տրամադրելու դեպքում դրա գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնման, կամ կառուցման ծախսումների` շնորհատուին հանձնումը հավաստող հանձնման-ընդունման փաստաթղթերում նշված հատուցման արժեքի չափով:

12. Եթե ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը եզրակացնում է, որ հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից որպես կոնցեսիոն համաձայնություն որակելը չի բխում սույն հավելվածի դրույթներից, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից կազմված փաստաթուղթը, հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) կոնցեդենտի (շնորհատուի) և կոնցեսիոների (օպերատորի) կողմից որպես կոնցեսիոն համաձայնություն որակելը մերժելու մասին պատճառաբանված որոշման հետ միասին՝ կից գրությամբ վերադարձվում է կոնցեդենտին (շնորհատուին) և կոնցեսիոներին (օպերատորին):

 

 

 

Ձև

 

 

 

 ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների նախարարության հետ
Նախարար ______________________

____   ____________ 20    թ.


Կ.Տ.

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Քաղ. Երևան

 ______ ____________ 20   թ.

 

 

Մի կողմից՝ ___________________________________________________________-ը, ի դեմս

(հանրային հատվածի կազմակերպության անվանումը)

____________________________________________________-ի, այսուհետ` կոնցեդենտ (շնորհատու),

(հանրային հատվածի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, անունը և ազգանունը)

մյուս կողմից՝ _____________________________________________________________-ը, ի դեմս

(մասնավոր հատվածի կազմակերպության անվանումը)

___________________________________________________-ի, այսուհետ` կոնցեսիոներ (օպերատոր),

(մասնավոր հատվածի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, անունը և ազգանունը)

կնքեցին _________________________________________________________________________

________________________________________________________________________________

(հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) ամսաթիվը, համարը, անվանումը)

 

համաձայնագիրը (պայմանագիրը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր դասակարգելու մասին սույն արձանագրությունը: Նշված համաձայնագիրը (պայմանագիրը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր դասակարգելու համար առկա են հետևյալ հիմքերը, հայտանիշները և հիմնավորումները՝

 

I. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) ամփոփ ներկայացում)

 

II. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(դասակարգման չափանիշների ամփոփ ներկայացում)

 

III. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(դասակարգման չափանիշների առկայության հիմնավորման ներկայացում)

 

  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9487

Принт