«Շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվում են կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի՝ կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, շահութահարկով հարկման առումով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) համար ոչ նյութական ակտիվ է համարվում նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) ստացված՝ հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետով և 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար համապատասխան չափանիշներ և ընթացակարգ ներկայումս սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը:
-
Discussed
16.02.2017 - 20.03.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9627
Print