Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հյաաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի» բառերով․
  • Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Սահմանել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:»․

  • Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․

  • Հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:»․

  • Հավելվածի 2-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածում» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով, իսկ «կարգում» բառը փոխարինել «հավելվածում» բառով․
  • Հավելվածի 3-րդ կետում «259-րդ հոդվածի 1-ին կետի» բառերը փոխարինել «183-րդ հոդվածի» բառերով․
  • Հավելվածի 4-րդ կետում «202-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «126-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով․
  • Հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով․
  • Հավելվածի 9-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան» բառերը․
  • Հավելվածի 10-րդ կետում «202-րդ հոդվածով» բառերը փոխարինել «127-րդ հոդվածով» բառերով․
  • Հավելվածի 13-րդ կետում «ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվության ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը:» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման պատճառները» բառերով․
  • Հավելվածի 14-րդ կետն ուծը կորցրած ճանաչել․
  • Հավելվածի ձև N1-ում և ձև N2-ում «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով․
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    27.01.2023 - 11.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2464

Принт