«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հյաաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի» բառերով․
- Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Սահմանել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:»․
- Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․
- Հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:»․
- Հավելվածի 2-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածում» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով, իսկ «կարգում» բառը փոխարինել «հավելվածում» բառով․
- Հավելվածի 3-րդ կետում «259-րդ հոդվածի 1-ին կետի» բառերը փոխարինել «183-րդ հոդվածի» բառերով․
- Հավելվածի 4-րդ կետում «202-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «126-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով․
- Հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով․
- Հավելվածի 9-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան» բառերը․
- Հավելվածի 10-րդ կետում «202-րդ հոդվածով» բառերը փոխարինել «127-րդ հոդվածով» բառերով․
- Հավելվածի 13-րդ կետում «ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվության ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը:» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման պատճառները» բառերով․
- Հավելվածի 14-րդ կետն ուծը կորցրած ճանաչել․
- Հավելվածի ձև N1-ում և ձև N2-ում «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
27.01.2023 - 11.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2467
Տպել