Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային ու բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերի ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումների` նշված անձանց պատկանող շինություններում գտնվելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
  • Որոշման 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով․
  • Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան» բառերը փոխարինել «Արևմտյան մաքսատուն-վարչության» բառերով․
  • Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Շիրակի տարածաշրջանային մաքսատան» բառերը փոխարինել «Հյուսիսային մաքսատուն-վարչության» բառերով․
  • Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    20.01.2023 - 04.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2407

Принт