Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային ու բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերի ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումների` նշված անձանց պատկանող շինություններում գտնվելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
- Որոշման 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով․
- Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան» բառերը փոխարինել «Արևմտյան մաքսատուն-վարչության» բառերով․
- Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Շիրակի տարածաշրջանային մաքսատան» բառերը փոխարինել «Հյուսիսային մաքսատուն-վարչության» բառերով․
- Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
20.01.2023 - 04.02.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2410
Print