Добавить в избранное
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Sargis Tovmasyan 18.01.2023 09:39:22 | Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանումը, համաձայն որի «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, … եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը», գտնում ենք որ խնդրո առարկա օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետն անհրաժեշտ է վերանայել. | Խնդիրը կդիտարկվի պետական իրավական փորձաքննության ընթացքում : | |
2 | Sargis Tovmasyan 18.01.2023 09:39:22 | Կարծում ենք որ իրավախախտումների համար սահմանվող տուգանքներն անհամաչափ մեծ են գործողների համեմատ (5-20 անգամ), ինչը կարող է մեծ խզում առաջացնել անգամ 1 օրվա տարբերությամբ թույլ տրված՝ նույն իրավախախտման համար տուգանքների չափերի մեջ, ուստի առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել տուգանքների չափերի վերանայման հարցը՝ միաժամանակ հիմնականում պահպանելով տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերի ավելացման համամասնությունները | Նախագծով ներկայացված տուգանքի չափի հիմքում դիտարկվել են քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ փաստաթղթերը: Առաջարկվում է ծանոթանալ նախագծի հիմնավորմանը: |