Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>

Հոդված 1. 

1. <Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին> 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի.

 

1) վերնագրի և առաջին պարբերության 1-ին մասի <շինարարական արտադրության> բառերը փոխարինել <շինարարական արտադրության կազմակերպման և կահավորման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարահիգիենիկ և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների> բառերով,

2) առաջին պարբերության 1-ին մասի <վտանգավոր չեն մարդկանց> բառերը փոխարինել <վտանգավոր չեն մարդկանց (այդ թվում շինարարական հրապարակում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի առողջության պահպանման) բառերով,

3) առաջին պարբերության 2-րդ մասի <հիսնապատիկի չափով> բառերը փոխարինել <հինգհարյուրապատիկի չափով> բառերով,

4) առաջին պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. ,

5) երկրորդ պարբերության  2-րդ մասի <երեքհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <հազարհինգհարյուրապատիկի չափով> բառերով,

6) երկրորդ պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. և կառուցապատողի լիցենզիայի կասեցում,

7) երրորդ պարբերության  2-րդ մասի <չորսհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <երեքհազարապատիկի չափով> բառերով,

8) երրորդ պարբերությունը լրացնել նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. և կառուցապատողի լիցենզիայի կասեցում,

9) երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր՝ չորրորդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ. <Շինարարական արտադրության կազմակերպման նախագծի բացակայությունը, շինարարական հրապարակի ոչ բավարար կազմակերպումը և կահավորումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

-նույն արարքի կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով>:

 

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 

1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 81.1-րդ հոդվածի.

1) առաջին մասի երկրորդ պարբերության <հարյուրհիսնապատիկի չափով> բառերը փոխարինել <հինգհարյուրապատիկի չափով> բառերով,

2) երկրորդ մասի երկրորդ պարբերության <հարյուրապատիկի չափով> և <երեքհարյուրապատիկի չափով> բառերը համապատասխանաբար փոխարինել <հազարապատիկի չափով> և <երկուհազարապատիկի չափով> բառերով:

 

Հոդված 2.

1. 1574-րդ հոդվածի.

1) վերնագրի և առաջին պարբերության 1-ին մասի <պահանջների խախտումներով> բառերը փոխարինել <պահանջների խախտումներով, այդ թվում առանց շինարարական արտադրության կազմակերպման նախագծի> բառերով, <մշակված քաղաքաշինական փաստաթղթերի> բառերը փոխարինել <քաղաքաշինական փաստաթղթեր մշակելը, դրանց> բառերով, <ինչպես նաև> բառերը փոխարինել <կամ> բառով, <նախագծային աշխատանքների կապալառուի կողմից> բառերը հանել:

2) առաջին պարբերության 1-ին մասի <վտանգավոր չեն մարդկանց> բառերը փոխարինել <վտանգավոր չեն մարդկանց (այդ թվում շինարարական հրապարակում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի առողջության պահպանման) բառերով,

3) առաջին պարբերության 2-րդ մասի <հիսնապատիկի չափով> բառերը փոխարինել <հազարապատիկի չափով> բառերով,

4) առաջին պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. ,

5) երկրորդ պարբերության  2-րդ մասի <երկուհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <հինգհազարապատիկի չափով և նախագծային ու փորձագիտական կազմակերպությունների լիցենզիաների կասեցում> բառերով,

6) երկրորդ պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. ,

7) երրորդ պարբերության 1-ին մասի <տեխնիկական վթարների> բառերը փոխարինել <տեխնիկական վթարների և մարդկային զոհերի> բառերով

8) երրորդ պարբերության 2-րդ մասի  <չորսհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <քսանհազարապատիկի չափով և նախագծային ու փորձագիտական կազմակերպությունների լիցենզիաների կասեցում>:

 

Հոդված 3. 

1. Օրենսգրքի 1578 -րդ հոդվածի.

1) վերնագրի և առաջին պարբերության 1-ին մասի <շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի> բառերը փոխարինել <շինարարական արտադրության կազմակերպման և կահավորման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջների> բառերով,

2) առաջին պարբերության 1-ին մասի <վտանգավոր չեն մարդկանց> բառերը փոխարինել <վտանգավոր չեն մարդկանց (այդ թվում շինարարական հրապարակում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի առողջության պահպանման) բառերով,

3) առաջին պարբերության 2-րդ մասի <հիսնապատիկի չափով> բառերը փոխարինել <հինգհարյուրապատիկի չափով> բառերով,

4) առաջին պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. ,

5) երկրորդ պարբերության 2-րդ մասի <երեքհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <հազարհինգհարյուրապատիկի չափով> բառերով,

6) երկրորդ պարբերությունը լրացներ նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. և կառուցապատողի լիցենզիայի կասեցում,

7) երրորդ պարբերության 2-րդ մասի <չորսհարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <երեքհազարապատիկի չափով> բառերով,

8) երրորդ պարբերությունը լրացնել նոր՝ 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. և կառուցապատողի լիցենզիայի կասեցում,

9) երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր՝ չորրորդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ. <Շինարարական արտադրության կազմակերպման նախագծի բացակայությունը, շինարարական հրապարակի ոչ բավարար կազմակերպումը և կահավորումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

-նույն արարքի կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով>:

 

Հոդված 4. 

1. Օրենսգրքի 15715-րդ հոդվածի.

1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության, հետիոտնային անցումների և հետիոտների անվտանգության, կառուցապատվող օբյեկտներում շինարարական արտադրության՝ այդ թվում շինարարական հրապարակների կազմակերպման, կահավորման, տեխնիկական անվտանգության, սանիտարահիգիենիկ և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջները չապահովելը>,

2) 1-ին կետի 2-րդ մասի <երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով> բառերը փոխարինել <հինգհարյուրապատիկի չափով> բառերով,

3) 2-րդ կետի 1-ի մասի <հետիոտնի անցումների> բառերը փոխարինել <հետիոտնային անցումների և հետիոտնի> բառերով,

4) 2-րդ կետի 2-րդ մասի <հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <հազարապատիկի չափով> բառերով,

5) 3-րդ կետի 1-ին մասի <շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը> բառերը փոխարինել <շինարարական արտադրության` այդ թվում շինարարական հրապարակների կազմակերպման, կահավորման, տեխնիկական անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջները չապահովելը> բառերով,

6) 3-րդ կետի 2-րդ մասի <յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով> բառերը փոխարինել <երկուհազարապատիկի չափով> բառերով

7) 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.<Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նշված արարքները կրկին կատարելն առաջացնում է կառուցապատողի լիցենզիայի կասեցում>:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    17.01.2023 - 01.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3126

Принт

Предложения

Sargis Tovmasyan

18.01.2023

Կարծում ենք որ իրավախախտումների համար սահմանվող տուգանքներն անհամաչափ մեծ են գործողների համեմատ (5-20 անգամ), ինչը կարող է մեծ խզում առաջացնել անգամ 1 օրվա տարբերությամբ թույլ տրված՝ նույն իրավախախտման համար տուգանքների չափերի մեջ, ուստի առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել տուգանքների չափերի վերանայման հարցը՝ միաժամանակ հիմնականում պահպանելով տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերի ավելացման համամասնությունները

Sargis Tovmasyan

18.01.2023

Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանումը, համաձայն որի «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, … եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը», գտնում ենք որ խնդրո առարկա օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետն անհրաժեշտ է վերանայել.

Узнать больше