Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Sargis Tovmasyan 18.01.2023 09:39:22 Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանումը, համաձայն որի «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, … եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը», գտնում ենք որ խնդրո առարկա օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետն անհրաժեշտ է վերանայել. Խնդիրը կդիտարկվի պետական իրավական փորձաքննության ընթացքում :
2 Sargis Tovmasyan 18.01.2023 09:39:22 Կարծում ենք որ իրավախախտումների համար սահմանվող տուգանքներն անհամաչափ մեծ են գործողների համեմատ (5-20 անգամ), ինչը կարող է մեծ խզում առաջացնել անգամ 1 օրվա տարբերությամբ թույլ տրված՝ նույն իրավախախտման համար տուգանքների չափերի մեջ, ուստի առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել տուգանքների չափերի վերանայման հարցը՝ միաժամանակ հիմնականում պահպանելով տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերի ավելացման համամասնությունները Նախագծով ներկայացված տուգանքի չափի հիմքում դիտարկվել են քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ փաստաթղթերը: Առաջարկվում է ծանոթանալ նախագծի հիմնավորմանը: