Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԵՎ <ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N02/51.2/29777-2022, 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N02/12.4/39760-2022, 2023 թվականի հունվարի 3-ի N02/12.4/43298-2022, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի մոտ 2022 թվականի նոյեմբերի 30-ին կայացած՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու վերաբերյալ քննարկման արդյունքներով և արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականների կատարման՝ մասնավոր ոլորտի կառուցապատողների կողմից շինարարական հրապարակներում առկա իրավիճակի կարգավորման անհրաժեշտությամբ:

2. Առկա իրավիճակը

Ներկայումս, ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի կատարման համար մշակվում և հետագայում պետական գնման պայմանագրերի հիմք են հանդիսանում շինօբյեկտների կառուցման, վերակառուցման, արդիականացման և վերազինման տեխնիկական առաջադրանքները, նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք երաշխավորվում են քաղաքաշինական պարզ փորցաքննությունների, իսկ մի շարք դեպքերում նաև պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններով:

Ըստ գործող օրենսդրության՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի բաղկացուցիչ մաս են հանդիսանում շինարարական արտադրության կազմակերպման նախագծերը, որոնք պարունակում են անհրաժեշտ պահանջներ՝ կազմակերպչական, տեխնիկական և տեխնոլոգիական : 

Մասնավորապես՝ ըստ շինարարական արտադրության կազմակերպման նախագծի պահանջվում է՝ մինչև շենքի և շինության շինարարության սկիզբը՝ շինարարության  (շինարարական արտադրության) կազմակերպման  նախագծի լուծումներին համապատասխան շինարարական հրապարակի (ուղեգծի) հատկացում, շինարարական հրապարակի անհրաժեշտ ցանկապատում (պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային), երկրաբաշխական նշահարման հիմքի ստեղծում, մոտեցման ճանապարհների կառուցում, պահեստային տնտեսության ստեղծում, շինարարության կարիքների համար անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության շինությունների նախապատրաստում՝ հաշվի առնելով գոյություն ունեցող շենքերի ու շինությունների այդ նպատակների համար ժամանակավոր օգտագործման հնարավորությունը, առավել տեսանելի տեղամասում պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների /անվանում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/տեղադրում, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն պարունակող վահանակների տեղակայում: Օբյեկտների վերակառուցման դեպքում պետք է հաշվի առնվի նաև կոնստրուկցիաների, ներարտադրամասային ու ներհրապարակային տրանսպորտային միջոցների և հաղորդակցուղիների, սարքավորումների ու ինժեներական ցանցերի տեխնիկական վիճակի հետազննության տվյալների, ապամոնտաժման և շինմոնտաժային աշխատանքների կատարման հատուկ պայմանների (գազից և փոշուց աղտոտվածությունը, ինչպես նաև պայթյունավտանգության ու հրդեհավտանգության հնարավորությունները, բարձր աղմուկը, նեղվածքի պայմանները) ապահովումը:

Բացի այդ, բանվորական անձնակազմի աշխատանքի պաշտպանությունը պետք է ապահովվի անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ (հատուկ արտահագուստ, կոշիկ), համալիր պաշտպանության միջոցառումների կատարումով (ցանկապատում, լուսավորում, օդափոխում, պաշտպանիչ և արգելակիչ սարքեր և հարմարանքներ և այլն), սանիտարակենցաղային շինություններով և սարքավորումներով՝ գործող նորմերին և կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան,  շինարարական աշխատանքների կատարման ընթացքում պետք է պահպանվեն շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ շինարարական նորմերի և կանոնների պահանջները և այլն:

Սակայն, շինարարական օբյեկտների մեծ մասում նշված գործընթացներն իրականացվում են կամ ոչ բավարար մակարդակով, կամ ընդհանրապես չեն ապահովում, խախտելով  գործող օրենսդրության պահանջները՝ որոնք պետք է ամրագրված լինեն օբյեկտների թե տեխնիկական առաջադրանքներում և թե նախագծային փաստաթղթերում ու կապալի պայմանագրերում՝ և պարտադիր կատարման ենթակա լինեն՝ Կառուցապատողների համար: Ընդ որում, վերը նշված գործընթացների հսկողական լիազորությունները ներկայումս վերապահված են որակի տեխնիկական հսկողության ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ տեխնիկական հսկիչներին:

Խնդրի առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ տարածքում գործում են հետևյալ իրավակարգավորումները.

 

1. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N21-Ն հրամանով հաստատված <ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ

       Սահմանում են անվտանգության տեխնիկայի համալիր պահանջներ՝  շինարարության կազմակերպման նախագծի առկայության,  շինաշխատանքների նախամեկնարկային փուլում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, մեքենա-մեխանիզմների, գործիքների, սարքավորումների անվտանգ շահագործման պահանջներ,  վնասակար արտադրական գործոնների և տեխնածին վթարների վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումներ, շինարարական արտադրությունում զբաղված մարդկային ռեսուրսի առողջության պահպանման պահանջներ, տարիքային սահմանափակումներ, անհատական պաշտպանության միջոցներ, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջներ ու դրանց վերաբերյալ գիտելիքների ստուգման, վերապատրաստման, աշխատանքային պայմանների վերահսկողության,  շինհրապարակում տեղակայվող արտադրական և օժանդակ սենքերի կահավորման, առաջնային բուժօգնության կետի նախատեսման, մեքենաների, տրանսպորտային միջոցների, արտադրական սարքավորումների և մեքենայացման այլ միջոցների տեխնիկական սպասարկման և վերանորոգման, մեքենաների, տրանսպորտային միջոցների օգտագործման ժամանակ աղմուկի, թրթռումի, փոշոտվածության, գազավորվածության մակարդակների, մեքենավարի (վարորդի) կառավարման նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ, արգելանշանների և զգուշացնող նշանների օրինակելի ձևեր և այլն:

Միաժամանակ առկա են կարգավորումներ , որոնք վերաբերում են.

- շենքերի (շինությունների) ապամոնտաժման աշխատանքների կատարման հատուկ պահանջներին

- մոնտաժային աշխատանքների կատարման առանձնահատկություններին

- հակահրդեհային պահանջներին

- աշխատանքի անվտանգության նախագծային լուծումներին և այլն:

 

2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի2022 թվականի հունիսի 21-ի  N12-Ն հրամանով հաստատված <ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

      Սահմանում են պահանջներ տարածքի (այդ թվում ժամանակավոր) բարեկարգման (տարածքում առկա ծառերի բների պահպանման, տեղափոխման, մեկուսացման, տնկիների, ծառերի, թփերի բուսական գրունտի հանման և առանձնացման, տարածքի  ցանկապատման, ժամանակավոր խողովակաշարերի, ժամանակավոր մայթերի և ուղանցումների կառուցման) մասով  կառուցապատման մեկնարկի ընթացքում, որոնք պետք է ապահովվեն  Կառուցապատողների կողմից:

 

3. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ I-3.01.01-2008 <ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ

      Սահմանում են ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) ընթացքում կազմակերպման աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք պետք է պահպանվեն օբյեկտների շինարարության բոլոր մասնակիցների կողմից (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի):

Մասնավորապես, նորմերը սահմանում են ընդհանուր պահանջներ ներքոհիշյալ  աշխատանքների և ծառայությունների ապահովման վերաբերյալ

1) շինարարական արտադրության կազմակերպման (ПОС) և աշխատանքների կատարման (ППР) նախագծերի պարտադիր ապահովման, կազմի և բովանդակության,

2) օբյեկտի շինարարության բոլոր մասնակիցների համաձայնեցված աշխատանքի կազմակերպման,

3) շինարարական արտադրության նյութատեխնիկական ապահովման (շինանյութերի, սարքավորումների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների), նյութական ռեսուրսների համալիր մատակարարման ,

4) շինմոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականության պահպանման ,

5) որակի տեխնիկական հսկողության,

6) անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման ,

7) աշխատանքների կազմակերպման և պաշտպանության (հատուկ արտահագուստի և սարքավորանքի,սանիտարահիգիենիկ միջոցառումների),

8) շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ  ընդհանուր պահանջներ

9) շինարարական աշխատանքների վարման մատյանի, ծածկված աշխատանքների ընդունման, տեխնիկական և հեղինակային հսկողությունների գրանցամատյանի,ծածկված աշխատանքների ակտի օրինակելի ձևի, կատարողական փաստաթղթերի ցանկի վերաբերյալ:

 

4. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 07-Ն հրամանով հաստատված <ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ>

     Սահմանում է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) ընթացքում աշխատանքների կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է շինարարության մասնակիցների փոխհարաբերությունները

Մասնավորապես առկա են պահանջներ.

- շինարարության նախապատրաստական փուլի համար՝ Գնումների օրենսդրության գնման գործընթացների  կազմակերպման վերաբերյալ

- շինարարության ընթացքի, այդ թվում որակի տեխնիկական հսկողության ապահովման, կատարողական փաստաթղթերի կազմման, հանձնման-ընդունման գործընթացների վերաբերյալ

- շինարարական արտադրության կազմակերպման (ПОС) և աշխատանքների կատարման օրինակելի նախագծերի (ППР) բովանդակության վերաբերյալ

- շինարարության օրացուցային գրաֆիկի օրինակելի ձևի վերաբերյալ

- շինմոնտաժային և հատուկ շինաշխատանքների, շինանյութերի պահանջարկի ամփոփագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ:

 

5. ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի <ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> N1631-Ն որոշում

     Սահմանում է անհատական պաշտպանության միջոցների (այդ թվում արտահագուստի) տեսակներին, արտադրական, շահագործողական, որակական ցուցանիշներին, դրանց օգտագործմանը, պահպանմանն ու մաքրմանը, պիտանիության և ծառայության ժամկետներին ներկայացվող մանրամասն պահանջներն ու կանոնները:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով շինարարական հրապարակների կազմակերպման և կահավորման աշխատանքների կարևոր լինելը, որոնք անմիջականորեն կապված են ՝ թե շինարարական արտադրությունում զբաղված և թե այդ արտադրությունից դուրս գտնվող մարդկային կյանքերի անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման խնդիրների հետ՝ Կոմիտեն մշակել և քննարկման է ներկայացրել <Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին> և <Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին> Հայաստանի Հանրապետության  օրենքում  լրացումներ կատարելու մասին> օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով նախատեսվել են կիրառվող պատժամիջոցների խստացման կարգավորումներ՝ նշված օրենքների համապատասխանաբար 1574 , 157, 15715 -րդ և 12-րդ հոդվածներում: Նախագծի շրջանակներում դիտարկվել են շահագրգիռ մարմինների և հատկապես  ՀՀ առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների մասնագիտական կարծիքներն ու ուսումնասիրության արդյունքները: Ըստ ներկայացված դիտողությունների, մի շարք լրացումներ նախատեսվում են առաջիկայում օրենսդրական փաթեթի ընդունումից հետո՝ մի շարք խնդրին փոխկապակցված ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում:

Հարկ է նշել, որ ներկայիս Նախագծով նախատեսված ու վերանայված պատժամիջոցները հիմնականում վերաբերում են շինարարությամբ զբաղվող կառուցապատողներին, նախագծային և փորձագիտական կազմակերպություններին:

Պատժամիջոցների չափը համադրվել է շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման համար մոտավոր ծախսերի հետ, որը իրականում կարող է խթան հանդիսանալ  համանման խախտումների և դրանց կրկնությունների բացառման համար:

Օրինակ՝ եթե հասարակական նշանակության (միջին հզորությամբ նախադպրոցական, դպրոցական, առողջապահական և այլն) օբյեկտի կառուցման միջին նախահաշվային արժեքը կազմում է շուրջ  1,000,000.0հազ.դրամ՝ ապա դրանում շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող միջոցառումները կարող են կազմել այդ արժեքի շուրջ 1%-1.5%-ը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N69-Ն հրամանով հաստատված <Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերի>:

Արդյունքում կունենանք՝ 1,000,000.0հազ.դրամx1.0%= 10,000.0հազ.դրամ

Հաշվի առնելով վերոգրյալը՝ տուգանքի նվազագույն և առավելագույն չափերը՝ տարբեր պայմանների համար՝ ըստ ներկայացված օրինագծերի նախատեսվել են 1,000.0հազդրամից մինչև 5,000.0հազ.դրամ՝ ներկայումս գործող և օբյեկտների նախահաշվային արժեքների հետ ոչ համադրելի 50.0հազդրամից մինչև 400.0հազ.դրամ տուգանքի չափերի փոխարեն:

 

4. «Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) եկամուտների էական ավելացման:

 

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ

 

8. Ակնկալվող արդյունքը

     Շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման , քաղաքաշինական ընթացիկ խնդիրների կարգավորման ապահովում, քաղաքացիների բողոքների բավարարում:

 

  • Քննարկվել է

    17.01.2023 - 01.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3240

Տպել

Առաջարկներ`

Sargis Tovmasyan

18.01.2023

Կարծում ենք որ իրավախախտումների համար սահմանվող տուգանքներն անհամաչափ մեծ են գործողների համեմատ (5-20 անգամ), ինչը կարող է մեծ խզում առաջացնել անգամ 1 օրվա տարբերությամբ թույլ տրված՝ նույն իրավախախտման համար տուգանքների չափերի մեջ, ուստի առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել տուգանքների չափերի վերանայման հարցը՝ միաժամանակ հիմնականում պահպանելով տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերի ավելացման համամասնությունները

Sargis Tovmasyan

18.01.2023

Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանումը, համաձայն որի «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, … եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը», գտնում ենք որ խնդրո առարկա օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետն անհրաժեշտ է վերանայել.

Տեսնել ավելին